Հա

Քաղաքական

01/04/2020 - 12:40

Արցախում նախագահական ընտրութիւններում առաջատարն Արայիկ Յարութիւնեանն է

Ըստ տեղամասերի ձայների հաշւարկի, առաջատարն է՝ նախագահի թեկանածու Արայիկ Յարութիւնեանը, երկրորդում՝ Մասիս Մայիլեանը եւ եռեակը եզրակափակում է Վիտալի Բալասանեանը: 

«alikonline.ir» - Ըստ տեղամասերի ձայների հաշւարկի, առաջատարն է՝ նախագահի թեկանածու Արայիկ Յարութիւնեանը, երկրորդում՝ Մասիս Մայիլեանը եւ եռեակը եզրակափակում է Վիտալի Բալասանեանը: Տեղեկացնում է Yerkir.am-ը

Նախնական տեղեկութիւններով՝ Արայիկ Յարութիւնեանին առաջին փուլով անցնելու համար չի բաւականացրել շուրջ 300 ձայն։ Բայց արդիւնքները դեռ վերջնական չեն հրապարկւել։ Արցախցիների ընտրել են նաեւ խորհրդարանի նոր կազմը:

Ազգային ժողով են անցել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, «Միասնական հայրենիք», «Արդարութիւն», Արցախի ժողովրդավարական կուսկացութիւններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։

Յատկանշական է՝ նախագահական ընտրապայքարում երկրորդ տեղը զբաղեցնող Մասիս Մայիլեանի ոչ պաշտօնապէս առաջնորդած «Նոր Արցախ» դաշինքը խորհրդարանական ընտրութիւններում չի յաղթահարել անցողի շեմը եւ ներկայացւած չի լինելու ԱՀ Ազգային ժողովում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։