Հա

Քաղաքական

01/04/2020 - 16:40

Արցախի նախագահը կընտրւի երկրորդ փուլով. ԿԸՅ նախագահը ներկայացրեց նախնական արդիւնքները

Արցախում նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլ տեղի կունենայ։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը։

«alikonline.ir» - Արցախում նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլ տեղի կունենայ։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը։

«Թեկնածուներից որեւէ մէկը չի յաղթահարել կողմ քւէարկած ձայների 50%+1 թիւը։ Պէտք է անցկացւեն ընտրութիւնների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քւէարկութիւնից 14 օր յետոյ, այսինքն` այս դէպքում ապրիլի 14-ին»,- ասաց Արզումանեանը։ 

Արցախի նախագահի թեկնածուներից առաւելագոյն ձայներ են հաւաքել «Ազատ հայրենիք» կուսակցութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը եւ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը։ ԿԸՅ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն ըստ թւերի եւ տոկոսների։

Քրիստին Բալայեանը - 202 ձայն կամ 0.3%

Վիտալի Բալասանեանը - 10755 ձայն կամ 14.7%

Սերգէյ Ամիրեանը - 106 ձայն կամ 0.2%

Դաւիթ Բաբայեանը - 587 ձայն կամ 0.8%

Բելլա Լալայեանը - 162 ձայն կամ 0.2%

Արայիկ Յարութիւնեանը - 36076 ձայն կամ 49.26

Հայկ Խանումեանը - 962 ձայն կամ 1.3%

Դաւիթ Իշխանեանը - 1873 ձայն կամ 2.56%

Վահան Բադասեանը - 743 ձայն կամ 1%

Մասիս Մայիլեանը - 19360 ձայն կամ  26.4%

Աշոտ Ղուլեանը - 1683 ձայն կամ 2.3%

Ռուսլան Իսրայէլեանը - 368 ձայն կամ 0.5%

Աշոտ Դադայեանը - 198 ձայն կամ 0.3%

Մելսիկ Պօղոսեանը- 141 ձայն կամ 0.2%

Անվաւեր է ճանաչւել 2625 քւէաթերթիկ կամ ընդհանուր թւի 3.5%-ը։

Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական համապետական ընտրութիւններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների 72.7%-ը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրութիւններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ. 

1. «Ազգային վերածնունդ» կուսակցութիւն

2. «Միասնական հայրենիք» կուսակցութիւն 

3. «Անկախութեան սերունդ» կուսակցութիւն 

4. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն 

5. Արցախի յեղափոխական կուսակցութիւն

6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցութիւնների դաշինք 

7. Արցախի «Արդարութիւն» կուսակցութիւն

8. Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն

9. «Միացեալ Հայաստան» կուսակցութիւն

10. Արցախի պահպանողական կուսակցութիւն

11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցութիւն

12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցութիւնների դաշինք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։