Հա

Քաղաքական

04/04/2020 - 10:50

ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակը՝ Ադրբեջանի կողմից տարածւող ապատեղեկատւութեան վերաբերեալ

Դատապարտելի է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպէս նաեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրադրութեան վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվութեան տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի եւ միջազգային հումանիտար իրաւունքի խախտումները:

«alikonline.ir» - Դատապարտելի է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, ինչպէս նաեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում իրադրութեան վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվութեան տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի եւ միջազգային հումանիտար իրաւունքի խախտումները: Այս մասին յայտարարութիւն է տարածել ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը։ Գրում է News.am-ը:

Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասւում է.

«Յիշեցնենք, որ մարտի 30-ին ադրբեջանական զինւած ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետեւանքով վիրաւորում էին ստացել Տաւուշի շրջանի Ոսկեւան բնակավայրի անչափահաս բնակիչը եւ երկու զինծառայողներ: Հարկ է ընդգծել, որ այս ռազմական միջադէպի ընթացքում ադրբեջանական զինւած ստորաբաժանումները քաղաքացիական ենթակառուցւածքում թիրախաւորել էին քաղաքացիական անձի՝ երեխայի, ինչը միջազգային հումանիտար իրաւունքի բացայայտ խախտում է:

Ակնյայտօրէն Ադրբեջանը փորձում է օգտագործել կորոնավիրուսի համավարակի տարածման հետեւանքով հակամարտութեան գօտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մշտադիտարկումների ժամանակաւոր կասեցումը հրադադարի խախտումներ իրականացնելու եւ կեղծ տեղեկութիւններ տարածելու նպատակով:

Եւս մէկ անգամ ընդգծում ենք մեր յանձնառութիւնը` յարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ գլխաւոր քարտուղարի կոչերը եւ այս ժամանակաշրջանում խստօրէն պահպանելու հրադադարը եւ ձեռնպահ մնալու որեւէ սադրիչ գործողութիւններից:

Նշենք, որ նման իրադրութիւններում առաւել ընդգծւում է ռիսկերի նւազեցման վերաբերեալ ձեռք բերւած համաձայնութիւնների իրականացման եւ այդ նպատակով արդիւնաւէտ միջազգային մեխանիզմների ստեղծման կարեւորութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։