Հա

Քաղաքական

05/04/2020 - 08:20

Տաթեւիկ Ռեւազեանն ընդունել է՝ Հայաստանի աւիաընկերութիւններից վերցրել են դէպի Եւրոպա չւերթների թոյլտւութիւնը

Եթէ ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թւում է՝ ես Դանիայից կը փախնէի դէպի Հայաստան եւ ոչ հակառակը. ստեղ վիճակը շատ աւելի վատ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարել է Քաղաքացիական աւիացիայի կոմիտէի նախագահ Տաթեւիկ Ռեւազեանը: 

«alikonline.ir» - Եթէ ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թւում է՝ ես Դանիայից կը փախնէի դէպի Հայաստան եւ ոչ հակառակը. ստեղ վիճակը շատ աւելի վատ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերում յայտարարել է Քաղաքացիական աւիացիայի կոմիտէի նախագահ Տաթեւիկ Ռեւազեանը: Գրում է News.am-ը:

«Ես 8 ամսական յղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, եւ ես որոշել եմ ֆիզարձակուրդն անցկացնել ընտանիքիս հետ»,- ասել է նա։

Հիւանդանոցների տեխնիկական յագեցւածութեան եւ բժիշկների վերաբերմունքի առումով, Տաթեւիկ Ռեւազեանի կարծիքով, Հայաստանն աւելի շահեկան վիճակում է։ «Երէկ հիւանդանոց եմ գնացել, ընդհանրապէս նոյն տեխնիկան չունեն, ինչպէս Հայաստանում, բժիշկները նոյն կերպ ուշադիր չեն, ինչպէս Հայաստանում: Ես զուտ ուզել եմ իմ ընտանիքի կողքին լինել, ես սովոր եմ հեռակայ աշխատանքի էլ: Ես հիմա պաշտօնապէս դեկրետում եմ, բայց ամէն օր կոմպիւտերի առաջ աշխատում եմ»,- ասել է նա:

Դէպի ԵՄ ՀՀ-ում գրանցւած ընկերութիւնների չւերթներն արգելափակող որոշման կապակցութեամբ Տաթեւիկ Ռեւազեանն ասել է, թէ մենք պարտաւոր ենք մեր խնդիրները լուծել. «Պարտաւոր ենք նոր մտածելակերպով աշխատել, մի քիչ թողնել էս ընկերական միջավայրը, բոլոր հարցերը բանաւոր լուծելու սովորութիւնը»։

Որեւէ կառոյց չի կարող մեր քաղաւիացիային զրկել իր իրաւասութիւնները իրականացնելուց, լիցենզիայից զրկելը իրականութեան հետ կապ չունի, ասել է Տաթեւիկ Ռեւազեանը: Ըստ նրա՝ Հայաստանում գրանցւած աւիաընկերութիւններից պարզապէս ժամանակաւոր վերցրել են դէպի Եւրոպա չւերթներ իրականացնելու թոյլտւութիւնը:

Նրա խօսքով՝ հայկական քաղաւիացիան արձագանքելու է Եւրոպայի գործընկերների դիտարկումներին։ Որոշումը բողոքարկելու են:

Ազգային աւիափոխադրող ունենալու անհրաժեշտութեան թեմայով, Տաթեւիկ Ռեւազեանն ասել է, որ այդ կոչումը որեւէ ձեւով չի փոխում իրավիճակը պետութեան համար: «Եթէ մենք ունենայինք ազգային աւիափոխադրող, որը ֆինասւորեր պետութիւնը, այս իրավիճակում պետութիւնը լուրջ գումարներ էր կորցնելու: Իսկ հիմա աւելի սահմանափակ է կորուստը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։