Հա

Քաղաքական

05/04/2020 - 14:00

Հայաստանում հաստատւած դէպքերի թիւը հասել է 822-ի. ապաքինւել է 57 պացիենտ

Հայաստանում արձանագրւել է կորոնավիրուսով վարակւելու 52 նոր դէպք: Այս մասին նշւած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

«alikonline.ir» - Հայաստանում արձանագրւել է կորոնավիրուսով վարակւելու 52 նոր դէպք: Այս մասին նշւած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 5-ի՝ ժամը 11:00-ի դրութեամբ կորոնավիրուսի հաստատւած դէպքերի ընդհանուր թիւը 822 է, արձանագրւել է մահւան 7 դէպք: Թեստերից 3844 -ը բացասական արդիւնք է տւել:

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրութեամբ կորոնավիրուսից ապաքինւած պացիենտների թիւն աւելացել է 14-ով եւ գումարային բուժւածների թիւը դարձել է 57: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

Յիշեցնենք, որ ՀՀ կառավարութիւնը Հայաստանում արտակարգ դրութիւն է յայտարարել: Արտակարգ դրութիւնը գործում է Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում 2020 թւականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թւականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։