Հա

Քաղաքական

07/04/2020 - 12:10

«Երեւան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլեանի յայտարարութեան հետքերով». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններից միայն հինգ օր անց պարզ դարձաւ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլեանը որոշել է դուրս գալ պայքարից:

«alikonline.ir» - «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններից միայն հինգ օր անց պարզ դարձաւ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլեանը որոշել է դուրս գալ պայքարից:

Սակայն հետաքրքիր է, որ նա իր յայտարարութիւնից մէկ օր առաջ եղել է Երեւանում. թէ ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնյայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց յետոյ նոր դիրքորոշում յայտնեց:

Դա, սակայն, արեց ուշացումով, եւ հիմա քւէաթերթիկում, միեւնոյնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլեան, Արայիկ Յարութիւնեան: Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրէնսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթէ նա քւէարկութեան օրւանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-նմ դիմում է ներկայացրել իր թեկնածութիւնը հանելու վերաբերեալ:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացաւ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացւած չէ: Ստացւում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստօրէն տեղեակ չի եղել ու բաց է թողել թեկնածութիւն հանելու ժամկէտը: Ու հիմա տպաւորութիւն է, որ իր դէմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչեւ հիմա չի կողմնորոշւում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրութիւնները նոր Արցախին համապատասխան չէին, եւ մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, միւս կողմից էլ՝ նրա գլխաւորած ԱԳՆ-ն ընտրութիւնները ողջունեց հէնց յաջորդ օրը:

Այսքանից յետոյ մեզ մնում է սպասել մինչեւ ապրիլի 14-ը, որից յետոյ նոր կերեւայ՝ Մայիլեանը կը գնայ գործարքի՝ ինչ-որ պաշտօն վերցնելով Արայիկ Յարութիւնեանից եւ հնազանդւելով, թէ արցախցու թասիբը ի յայտ կը գայ, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կը մնայ, ինչպէս հիմա է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։