Հա

Քաղաքական

07/04/2020 - 18:00

Արցախում գրանցւել է կորոնավիրուսով վարակման առաջին դէպքը

Արցախի Հանրապետութիւնում գրանցւել է կորոնավիրուսով վարակման առաջին դէպքը։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբի «Ֆէյսբուք»-ի էջը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութիւնում գրանցւել է կորոնավիրուսով վարակման առաջին դէպքը։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբի «Ֆէյսբուք»-ի էջը։

«Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութիւնից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկւած երկու փորձանմուշների թեստաւորման արդիւնքներն այսօր ստացւել են, որոնցից մէկը՝ դրական, միւսը՝ բացասական: Հաստատւած դէպքի մասին հարկ ենք համարում յիշեցնել, որ քաղաքացին ապրիլի 2-ին, առաւօտեան շտապ օգնութեան մեքենայով տեղափոխւել էր Քաշաթաղի բուժմիաւորում եւ մեկուսացւել, որովհետեւ Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարւող բնակավայրից: Երկրորդ թեստաւորւած քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարեւանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխւել նոյն բուժմիաւորում՝ բրոնխիտի ախտանիշներով»,- յայտնում է էջը։

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց յետոյ գտնւել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գիւղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփւած բոլոր 17 քաղաքացիները, ապահովութեան նկատառումներով, նախօրօք ինքնամեկուսացւել են եւ այս պահին որեւէ ախտանիշներ չունեն:

«Արցախի «Համաճարակաբանութեան եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագէտները նրա հետ հնարաւոր շփումների շրջանակը ճշտելուց յետոյ, օրեր առաջ, ինքնամեկուսացւած քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել: Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնւում է 39 կմ., մայրաքաղաքից՝ 89 կմ. հեռաւորութեան վրայ: Վերոնշեալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց յետոյ, գտնւել է վերահսկողութեան տակ»,- նշւած է գրառման մէջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։