Հա

Քաղաքական

07/04/2020 - 18:00

Արցախում գրանցւել է կորոնավիրուսով վարակման առաջին դէպքը

Արցախի Հանրապետութիւնում գրանցւել է կորոնավիրուսով վարակման առաջին դէպքը։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբի «Ֆէյսբուք»-ի էջը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութիւնում գրանցւել է կորոնավիրուսով վարակման առաջին դէպքը։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբի «Ֆէյսբուք»-ի էջը։

«Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութիւնից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկւած երկու փորձանմուշների թեստաւորման արդիւնքներն այսօր ստացւել են, որոնցից մէկը՝ դրական, միւսը՝ բացասական: Հաստատւած դէպքի մասին հարկ ենք համարում յիշեցնել, որ քաղաքացին ապրիլի 2-ին, առաւօտեան շտապ օգնութեան մեքենայով տեղափոխւել էր Քաշաթաղի բուժմիաւորում եւ մեկուսացւել, որովհետեւ Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարւող բնակավայրից: Երկրորդ թեստաւորւած քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարեւանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխւել նոյն բուժմիաւորում՝ բրոնխիտի ախտանիշներով»,- յայտնում է էջը։

Հաշւի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց յետոյ գտնւել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գիւղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփւած բոլոր 17 քաղաքացիները, ապահովութեան նկատառումներով, նախօրօք ինքնամեկուսացւել են եւ այս պահին որեւէ ախտանիշներ չունեն:

«Արցախի «Համաճարակաբանութեան եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագէտները նրա հետ հնարաւոր շփումների շրջանակը ճշտելուց յետոյ, օրեր առաջ, ինքնամեկուսացւած քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել: Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնւում է 39 կմ., մայրաքաղաքից՝ 89 կմ. հեռաւորութեան վրայ: Վերոնշեալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց յետոյ, գտնւել է վերահսկողութեան տակ»,- նշւած է գրառման մէջ։

Յարակից լուրեր

  • Պատերազմ եւ խաղաղութի՞ւն
    Պատերազմ եւ խաղաղութի՞ւն

    …44-օրեայ պատերազմին պայթումէն ասդին, թաւալած է տարի մը եւ դեռ հայ զինուորներու դիակներ կը «պեղուին» Արցախի մէջ: Անշուշտ չեն մոռցուած Պաքուի մէջ ցայսօր բանտարկուած գերիները, արցախեան շէներու կորուստն ու մնացածին հասած աւերումները:

  • «Եթէ մեր անասնապահներից մէկը կորի՝ խոստացել ենք ամբողջ ադրբեջանական շարասիւնը վարի տալ»․ Անդրանիկ Չաւուշեան
    «Եթէ մեր անասնապահներից մէկը կորի՝ խոստացել ենք ամբողջ ադրբեջանական շարասիւնը վարի տալ»․ Անդրանիկ Չաւուշեան

    Մենք ուզում ենք մնալ խաղաղ բնակիչ, այնպէս չանեն, որ չարացնեն մեզ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Քաշաթաղի Աղաւնոյ համայնքի համայնքապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չաւուշեանը՝ պատասխանելով Հայաստանն Արցախի հետ կապելու այլընտրանքային ճանապարհ կառուցելու եւ Աղաւնոյի տարածքը ադրբեջանցիներին զիջելու խօսակցութիւննների մասին հարցին։

  • Քննարկւել են ներքին եւ արտաքին մարտահրաւէրների յաղթահարման ուղիները
    Քննարկւել են ներքին եւ արտաքին մարտահրաւէրների յաղթահարման ուղիները

    Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է քննարկում՝ Արցախում տիրող քաղաքական իրավիճակի եւ առկայ խնդիրների լուծման ուղիների մասին թեմայով:

  • «Արցախի իշխանութիւնը, շոու ցոյց տալով, մենակ է թողել արցախցուն». Արցախի ԱԺ պատգամաւոր
    «Արցախի իշխանութիւնը, շոու ցոյց տալով, մենակ է թողել արցախցուն». Արցախի ԱԺ պատգամաւոր

    Արցախցիների վիճակը գնալով աւելի է վատանում, մարդիկ յուսալքւում են՝ տեսնելով, որ Արցախում ոչ ոք զբաղւած չէ իրենց անվտանգային հարցերը լուծելով։ Արցախի իշխանութեանը հետաքրքիր չեն այդ խնդիրները։ Դրան հակառակ՝ ինչ-որ սոցիալական ծրագրերի ամպագոռգոռ յայտարարութիւններով փորձում են յարմարեցնել մարդկանց այս իրավիճակին՝ կեղծ խոստումներով ու կեղծ օրակարգերով հանգստացնել՝ իբր որեւէ խնդիր ու պրոբլեմ չկայ,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։

  • «Առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել». Դաւիթ Իշխանեան
    «Առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել». Դաւիթ Իշխանեան

    ՀՀ անկախութեան 30-րդ տարեդարձի կապակցութեամբ, Արցախում՝ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի սեփական թղթակիցը հանդիպել է ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դաւիթ Իշխանեանին եւ փորձել նրանից ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։