Հա

Քաղաքական

08/04/2020 - 10:20

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է նորընտիր պատգամաւորների մանդատները

Արցախի Հանրապետութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամաւորների մանդատները։ 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովը բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամաւորների մանդատները։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` մանդատները բաշխւել են ապրիլի 7-ին կայացած նիստում։

Արցախի Հանրապետութեան ընտրական օրէնսգրքի 120-րդ յօդւածի 1-ին մասի 1-ին կէտին համապատասխան` Կենտրոնական ընտրական յանձնաժողովը որոշել է 2020 թւականի մարտի 31-ի համապետական ընտրութիւնների արդիւնքներով Ազգային ժողովը համարել ընտրւած:

Ազգային ժողովի պատգամաւորական մանդատները բաշխւել են հետեւեալ կերպ.

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցութիւնների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ,

«Միասնական հայրենիք» կուսակցութեան ընտրական ցուցակ` ինը մանդատ,

Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան ընտրական ցուցակ` երեք մանդատ,

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութեան ընտրական ցուցակ` երեք մանդատ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւնները կայացել են մարտի 31-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։