Հա

Քաղաքական

08/04/2020 - 12:20

Կորոնավիրուսով վարակւած արցախցու վիճակը կայուն է. նրա հետ շփւած անձանց թիւը 20 է

Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան տրամադրած տեղեկատւութեան համաձայն՝ Միրիկ գիւղի բնակչի մօտ նոր կորոնավիրուսի հաստատման դէպքով պայմանաւորւած, նրա հետ հնարաւոր շփում ունեցած քաղաքացիների թիւը 20-ն է, սակայն գիւղի բնակիչներն, ապահովութեան նկատառումներից ելնելով, ամբողջութեամբ ինքնամեկուսացւած են:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութեան տրամադրած տեղեկատւութեան համաձայն՝ Միրիկ գիւղի բնակչի մօտ նոր կորոնավիրուսի հաստատման դէպքով պայմանաւորւած, նրա հետ հնարաւոր շփում ունեցած քաղաքացիների թիւը 20-ն է (այս թիւը ներառում է նրա հետ շփւած մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գիւղի բնակիչներն, ապահովութեան նկատառումներից ելնելով, ամբողջութեամբ ինքնամեկուսացւած են:

Վարակւած քաղաքացու առողջական վիճակը գնահատւում է կայուն, ներկայ պահին անհանգստացնող բան չկայ: Առողջապահութեան նախարարութիւնից ինքնամեկուսացւած քաղաքացիների վերաբերեալ հաղորդում են, որ նրանցից որեւէ մէկը վարակին յատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրեայ վերահսկւում է բժիշկների կողմից: «Համաճարակաբանութեան եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գիւղի բնակիչներին ախտահանիչ նիւթեր եւ հիգենիայի պարագաներ է բաժանւել: Առողջապահութեան նախարարութիւնից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատութիւններում Միրիկ գիւղի կամ մէկ այլ դէպքով մեկուսացւած քաղաքացիներ չկան:

Կեղծ եւ չստուգւած լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետեւել պաշտօնական լրահոսին, որը ներկայացւում է Արցախի Հանրապետութիւնում ձեւաւորւած նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական յանձնաժողովի տեղեկատւական շտաբի միջոցով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։