Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակութեան օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կը մատուցւի սուրբ պատարագ, որի աւարտին կը կատարւի Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
«alikonline.ir» - Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակութեան օրը, ժամը 10։30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կը մատուցւի սուրբ պատարագ, որի աւարտին կը կատարւի Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
Նոյն օրը ժամը 12։00-ին կը հնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաւիրում է մեր ժողովրդի զաւակներին՝ համավարակի այս դժւարին պայմաններում, նւիրական այս օրը իրենց տներում աղօթակից լինել հոգեւոր դասին եւ միաբան ու միասիրտ հայցել մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնը առ Աստւած՝ աշխարհասփիւռ մեր ժողովրդի առողջ ու անվտանգ կեանքի եւ մեր հայրենիքի խաղաղութեան ու բարօրութեան համար»,- նշւած է Մայր Աթոռի հաղորդագրութեան մէջ։