Հա

Քաղաքական

24/04/2020 - 17:30

Յուշակոթողը, որը երբեք չկառուցւեց

Սփիւռքի ձայն ֆէյսբուքեան էջը Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով հրապարակել է այս լուսանկարը, եւ գրել. 

«alikonline.ir» - Սփիւռքի ձայն ֆէյսբուքեան էջը Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի առիթով հրապարակել է այս լուսանկարը, եւ գրել. «ՀՀ առաջին կառավարող կուսակցութիւն Դաշնակցութեան նախաձեռնութեամբ մայրաքաղաք Երեւանում կառուցւելիք այս յուշակոթողը չիրականացաւ երկրի բոլշեւիկացման հետեւանքով։ Այն նւիրւելու էր Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակին։ Նախագծւել էր տաղանդաշատ ճարտարապետ Մարտիրոս Ալթունեանի կողմից 1920 թւականին եւ ընդունւել էր անկախ Հայաստանի կառավարութեան կողմից որպէս գործադրման ենթակայ»։

Յարակից լուրեր

  • Թուրքիան նոր արշաւ է սկսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ
    Թուրքիան նոր արշաւ է սկսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ

    Թուրքիայի կառավարութիւնը որոշ ոլորտներում սկսում է «հանրային դիւանագիտութեան» արշաւը` ուղղւած Թուրքիայի «խարխլւած իմիջի բարելաւմանը»:

  • Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան յոգնել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ «կեղծ մեղադրանքներից»
    Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան յոգնել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ «կեղծ մեղադրանքներից»

    Ինչո՞ւ են թուրք-ամերիկեան յարաբերութիւններն այդքան լարւած: Իհարկէ՛, պարոն Բայդէնի հետ մեր հանդիպմանը մենք կը հարցնենք, թէ ինչու. այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ին տւած հարցազրոյցում:

  • Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ
    Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

    Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021 համարին մէջ։

    Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման եւ Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

  • 907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
    907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ խօսքի ազատութեան սահմանափակմանն ուղղւած ամենաերկարատեւ պատմութիւնն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարութեանը յստակ ուղերձ յղելով, որ ոչ թէ Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպէս դատապարտել, ոգեկոչել եւ անդրադառնալ այս յանցագործութեան հետեւանքներին։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։