Հա

Քաղաքական

02/05/2020 - 12:10

Միանգամայն լուրջ հարցադրում

Լրագրող եւ հրապարակագիր Հրաչուհի Փալանդուզեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Երեւանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշմանը:

«alikonline.ir» - Լրագրող եւ հրապարակագիր Հրաչուհի Փալանդուզեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Երեւանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման որոշմանը:

«Մայրաքաղաքիս աւագանին որոշում է կայացրել Մահաթմա Գանդիի արձանը տեսանելի վայրում հառնեցնելու մասին:

Կարճ մտորումից յետոյ հնդկական եւ մեր ներկայ իրականութիւնների մի քանի տարբերութիւն ու համընկնում նկատեցի:

Հնդիկ առաջնորդ-փիլիսոփան մերժում էր իզմերը:

Նա դէմ էր բռնութեանը եւ քարոզում էր ներում:

Մեծ Բրտանիայի դէմ պայքարն սկսել է քայլելով:

Գանդին ապրում էր ցնցոտիների մէջ:

Նրա տունը մի խղճուկ խրճիթ էր, որտեղ պարտաւոր էին ապրել նաեւ հաւատարիմ կինն ու զաւակները:

Հայաստանի պատմութեան ու արժէքների մասին նա հաւանաբար տեղեակ չի եղել ու բնականաբար մեր երկրի համար ոչինչ չի արել:

Յայտնի են կցկտուր փաստեր, որ հայերի մասին լաւ կարծիք է ունեցել, այդուհանդերձ ժխտել է Հայոց Ցեղասպանութեան փաստը:

Յիշարժան է այն նրբութիւնը, որ արձանի ծախսը ստանձնել է հնդկական կողմը:

Մենք էլ յիմար-հյմար տապալում էինք Լենինի, Ստալինի, Կիրովի արձանները, այնինչ կարելի էր փող աշխատել…

Չեմ համեմատում, քաւ լիցի, ուղղակի կուզենայի իմանալ, թէ աշխարհի հռչակաւոր անհատներից ինչո՞ւ հէնց Գանդիին պատիւ վիճակւեց հառնելու մեր մայրաքաղաքում:

Աղոտ ենթադրութիւն ունեմ, թէ վերոնշեալ համընկնումների շնորհիւ:

Հապա տարբերութիւննե՞րը…

Երեւանում Հայկ Ասատրեանն արձան ունի՞: Իսկ հայուհի թագուհի Մումթա՞զը, ում պատւին կառուցւել է Թաջ Մահալը»,- գրել է նա:

Յարակից լուրեր

  • Լուրջ վտանգ է սպառնում ազգային արժեհամակարգին
    Լուրջ վտանգ է սպառնում ազգային արժեհամակարգին

    Միմեանց վիրաւորելը եւ վարկաբեկելը վերջին շրջանում սովորական երեւոյթ են դարձել յատկապէս սոցցանցերում եւ էլեկտրոնային լրատւամիջոցներում: Այս ամէնը սովորաբար կատարւում է` ելնելով «յեղափոխական» դիրքերից: Հրապարակախօս, արձակագիր Հրաչուհի Փալանդուզեանը ներկայացնում է խնդրոյ առարկայ յիշեալ հարցերի մասին իր տեսակէտն ու մօտեցումները:

  • Մայրենիի օրւան նւիրւած միջոցառումների շրջագծում կայացաւ «Արեւմտահայերէնի խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով քննարկում
    Մայրենիի օրւան նւիրւած միջոցառումների շրջագծում կայացաւ «Արեւմտահայերէնի խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով քննարկում

    ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ ՀՀ Գիտութիւնների ազգ. ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչեայ Աճառեանի անւան Լեզւի ինստիտուտի նախաձեռնութեամբ Մայրենիի օրւան նւիրւած միջոցառումների շրջագծում ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում տեղի ունեցաւ «Արդի լեզւաքաղաքականութեան հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ բուհերի անւանի լեզւաբաններ, հայագէտներ, գրականագէտներ, լեզւական հիմնախնդիրներով զբաղւող մասնագէտներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։