Հա

Քաղաքական

02/05/2020 - 13:20

«Երբ տանը հրդեհ է, պատերի գոյնի մասին խօսակցութիւններն անմեղսունակութեան վկայութիւն են». Անդրանիկ Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մեր երկրի առաջ ծառացած հիմնական մարտահրաւէրները՝

1․ Արցախի խնդիր, բանակցային գործընթաց, պատերազմական սցենար,

2․ կորոնավիրուսային ճգնաժամ,

3․ սոցիալ-տնտեսական ճգնաժամ,

4․ արտաքին քաղաքական ճգնաժամ (յատկապէս հայ-ռուսական ուղղութեամբ),

5․ հասարական-քաղաքական մթնոլորտի գերթունաւորում,

6․ պետական կառավարման ցածր որակ (ներառեալ՝ կադրային խնդիրներ),

7․ դատաիրաւական ճգնաժամ։

Սրանք այն հիմնական կէտերն են, որոնց ուղղութեամբ լրջագոյն աշխատանք պէտք է իրականացնել, քանզի աւերակների առաջ ենք կանգնած։

Պարզ է, որ գործող իշխանութիւնից որակեալ կառավարում եւ դրական արդիւնքներ ակնկալել այլեւս հնարաւոր չէ։ Նրանց բոլոր լիմիտները սպառւած են։

Վարչապետն ինքն իրեն զրկեց արտակարգ դրութեան պայմաններում կառավարման ձեւն ու բովանդակութիւնը փոխելու վերջին շանսից։ Նա լրացուցիչ՝ շատ լուրջ ճգնաժամի աղբիւր է դարձել։ Իսկ դա շատ թանկ է նստում Հայաստանի ու Արցախի վրայ։

Մենք առնւազն մինչեւ 2022 թւականը ճգնաժամային իրավիճակում ենք գտնւելու կորոնավիրուսային ու սոցիալ-տնտեսական առումներով։ Իսկ դա հանրագումարում անվտանգային հետեւանքների է բերելու։

Հիմա այնպիսի վիճակ է, որ ամէն մի օրը տարւայ գին ունի։ Եթէ այսօր չես լուծում խնդիրը, ապա վաղը ստանում ես դրա բազմապատիկը եւ յայտնւում է՛լ աւելի ծանր վիճակում։ Այդտեղից բխում է, որ պէտք է ունենալ հակաճգնաժամային ռազմավարութիւն, գործողութիւնների ճանապարհային քարտէզ եւ կոմպետենտ կառավարութիւն։ Կառավարութիւն, որտեղ պէտք է ներգրաւել ե՛ւ այսօրւայ իշխանութեան մէջ առկայ առողջ շրջանակներին, ե՛ւ պետական կառավարման համակարգից դուրս գտնւող կարող ուժերին։ Ընդորում՝ գոնէ այս փուլում մարդկանց սորտաւորում չի կարելի իրականացնել։ Բաժանարար գծերն անհրաժեշտ է փոխարինել համախմբման բանաձեւերով։

Երբ տանը հրդեհ է, պատերի գոյնի մասին խօսակցութիւններն անմեղսունակութեան վկայութիւն են։ Եկէք հրդեհը միասնաբար մարենք, յետոյ ինտերիերի մասին կը մտածենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։