Հա

Քաղաքական

03/05/2020 - 13:00

«Հիմա «յեղափոխականները» սպառնում են, որ իրենց համբերութեան բաժակը լցւել է եւ կը հրաժարւեն «թաւիշից»». քաղաքագէտ

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում ««Թաւիշի» վախճանը» վերնագրով գրառում է կատարել.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում ««Թաւիշի» վախճանը» վերնագրով գրառում է կատարել.

«Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպէս ասում էին «յեղափոխականները» մինչեւ յեղափոխութիւնը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել:

2018-ի «Թաւիշը» երկկողմանի պրոցես էր՝ «յեղափոխականները» ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամէն ինչ օրէնքի շրջանակում էր կատարւում։

Ճշտենք, «թաւշեայ, ոչ բռնի» արտայայտութիւնը նշանակում է գործել օրինականութեան շրջանակում։ Այլ իմաստ այդ արտայայտութիւնը չի պարունակում։

Հիմա «յեղափոխականները» սպառնում են, որ իրենց համբերութեան բաժակը լցւել է եւ կը հրաժարւեն «թաւիշից», այսինքն կը հրաժարւեն 2018-ի իշխանութիւնների ու 2018-ի ըննդիմութեան սոցիալական պայմանագրից՝ գործել օրինականութեան շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող պայմանաւորւածութիւն էր, այլ ոչ թէ «յեղափոխականների» բարիութեան արգասիք։

Դա լաւ է, թէ վատ է, այլ խօսակցութիւն է։ Աւելի սկզբունքային է այն հարցը, թէ ինչու «թաւիշից» ոչինչ չի ստացւում, որն է դրա ինստիտուցիոնալ պատճառը։

Ինչպէս ասել էի, «թաւիշը» նշանակում է հրաժարւել ոչ կենւենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամէն ինչ օրէնքի շրջանակում պէտք է տեղի ունենայ, իսկ դրա համար պէտք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։

Սակայն «ժողովրդի սրտի առաջնորդ» օրէնքից դուրս է յայտարարել դատական համակարգը՝ դատաւորները սրիկաներ են, Սահմանադիր Դատարանը՝ հակայեղափոխականներ, աւելին, Ոստիկանութիւնն ու ԱԱԾ-ն նախկին արատաւոր համակարգի մնացուկներ, օտարերկրեայ լրտեսներ են եւ այլն։ Այսինքն մնացել ենք առանց օրինական Արբիտրի։

Հանրագումարի բերենք, հարցերը չեն կարող լուծւել թաւիշով՝ օրէնքով, որովհետեւ օրէնք կիրառողները վարկաբեկւած են։ Տակը մնում է Սամասուդը, հիմնւած լեռնականների աւանդոյթների վրայ, այլ, ինստիտուցիոնալ, տարբերակ չկայ։ Սա է այն էկզիստենցիալ՝ գոյաբանական ծուղակը, որում յայտնւել են «յեղափոխականները» եւ որից դուրս գալու ելքեր չունեն։ Մենք նոյնպէս, իրենց պատճառով, նոյն տեղում ենք յայտնւել, բայց մենք դրանից դուրս գալու ճանապարհներ ունենք»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։