Հա

Քաղաքական

05/05/2020 - 10:10

Յեղափոխական կառավարութիւնը ինչո՞ւ է համաճարակի առաջ բացում դարպասները

Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ինչպէս յայտնի է կորոնավիրուսը խոցում է տարեցներին եւ խրոնիկ հիւանդներին, այսինքն առաջին հերթին թոշակառուներին։

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ինչպէս յայտնի է կորոնավիրուսը խոցում է տարեցներին եւ խրոնիկ հիւանդներին, այսինքն առաջին հերթին թոշակառուներին։ Կառավարութիւնը համաճարակի աճի ժամանակ մեղմացնելով արտակարգ վիճակը հարւած է հասցնելու բնակչութեան հէնց այս հատւածին, ինչպէս ասեց սփիւռքհայ Հայդուկ Շամլեանը. «Հիմա ուրեմն, երկրում, տարեցների եւ արդէն իսկ առողջական խնդիրներ ունեցողների ջարդ է տեղի ունենալու»: Եթէ որեւէ մէկն ասի որ Փաշինեանը եթէ չի ցանկանում ազատւել ապա առնւազն անտարբեր է բնակչութեան այդ հատւածի նկատմամբ, սխալւած չի լինի, քանի որ հէնց Փաշինեանն է բողոքում թոշկառուներից, նրանց բեռ դիտում, Փաշինեանի խօսքն է. «350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, եւ դա բաժանւում է 800 հազար մարդու մէջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝մեր նպաստը լաւացրու, մեր առողջապահութիւնը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350 հազար մարդ ճռռում ա, 800 հազար մարդ ուզում ա որ աւելի շատ ճռա»։

Ռուս մի գիտնական ասաց տեսէք աշխարհի կառավարութիւնների անդամներին, նրանք հիմնականում հէնց խոցելի տարիքում են, ահա նաեւ ինչու են այսպիսի խիստ միջոցառումներ անում։ Արդեօ՞ք Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարը այսքան անփոյթ լինելու պատճառն այն է որ պատգամաւորների ու կառավարութեան անդամների ստւար մասը այդ խոցելի տարիքին չի հասել եւ այնքան էգոիստ են որ նոյնիսկ իրենց տարեց հարազատների մասին չեն մտածում, թէ՞ այնքան ապաշնորհ ու անվճռական որ ձեռները չի գնում բիւջէից կամ միջազգային բանկերից մեծ պարտք առնելով բնակչութեանը փող բաժանել ու խիստ կարանտին պահել մինչև համաճարակը աւարտւի, թէ՞ անպատասխանատու են ինչպէս բոլոր հարցերում, այնպէս էլ քաղաքացիների առողջութեան նկատմամբ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։