Հա

Քաղաքական

13/05/2020 - 10:10

Արշաւիր Ղարամեանն ԱԽ քարտուղարի պաշտօնից ազատւելու դիմում է գրել

Յարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկէ, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգութեան ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատւութիւնից:

«alikonline.ir» - Յարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի պաշտօնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկէ, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգութեան ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատւութիւնից: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է Արշաւիր Ղարամեանը։

«Ողջ կեանքս նւիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարաւորութիւններս օգտագործել եմ՝ մեր ընդհանուր անվտանգութեան պահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հաւաստիացնում եմ, որ, անկախ պաշտօնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելութիւնը:

Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թէ որքան հնարաւորութիւններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել, կամ ինչ կարգավիճակ ունի: Ես ապրել ու ապրում եմ այդ սկզբունքով:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր պայքարն իր վերջնակէտին հասցնելու եւ մեր յաղթանակները սերունդներին փոխանցելու համար: Ես եւ իմ ընկերները դա մեր կեանքի առաքելութիւնն ենք համարում, ապրել եւ ապրելու ենք այդ համոզմամբ, գործել եւ գործելու ենք այդ տրամաբանութեամբ»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։