Հա

Քաղաքական

17/05/2020 - 10:40

«Կորոնավիրուսով վարակւածների յաւելաճի տեմպը 5.9% է, ինչը կամ համաշխարհային ռեկորդ է, կամ էլ ամենավատ արդիւնքներից մէկը». Հրանտ Բագրատեան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագէտ Հրանտ Բագրատեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակւածների մայիսի 16-ի տւեալին:

«alikonline.ir» - ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագէտ Հրանտ Բագրատեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակւածների մայիսի 16-ի տւեալին: Գրում է Tert.am-ը:

Յիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ-ում հաստատւել էր կորոնավիրուսով վարակւելու 239 նոր դէպք:

Հրանտ Բագրատեանի գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր յայտարարւեց ՀՀ-ում կորոնավիրուսով հիւանդների թիւը՝ 4283։ Սա նշանակում է, մէկ օրում վարակւել է 239 մարդ։ Յաւելաճի տեմպը 5.9% - կարծես թէ համաշխարհային ռեկորդ է կամ էլ անմենավատ արդիւնքներից մէկը։ Համեմատութեան համար այդ նոյն մէկ օրում նոր հիւանդների թւաքանակի յաւելաճի աշխարհի միջին թիւն է՝ 2.2, ԱՄՆ-ինը 1.8, ՌԴ-ինը՝ 3.8, Թուրքիա, Իրան 1%-ից էլ ցածր, Վրաստան 0.3%, Ադրբեջան՝ 1.5%»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։