Հա

Քաղաքական

17/05/2020 - 12:30

Անժելա Էլիբեգովա. «Փաշինեանը կրկին խուսափեց ասել ԼՂՀ նախագահ կամ ԼՂՀ իշխանութիւն»

Ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ընթացող ասուլիսում Արցախի խնդրի, դրա կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւնների մասին յայտարարութիւններին։ Խնդրին հետամուտ փորձագէտը կառավարութեան ղեկավարին ուղղւած մի քանի հարցեր է հնչեցրել։

«alikonline.ir» - Ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ընթացող ասուլիսում Արցախի խնդրի, դրա կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւնների մասին յայտարարութիւններին։ Խնդրին հետամուտ փորձագէտը կառավարութեան ղեկավարին ուղղւած մի քանի հարցեր է հնչեցրել։

Ֆէյսբուքեան իր էջում նա գրել է.

«Արցախի մասով ասուլիսից՝

1. Արցախը չյաջողւեց վերադխրձնել բանակցութիւնների սեղան։ Փաշինեանը չի պարզաբանում՝ ինչո՞ւ։ Երկու տարի առաջ ինքը շատ վստահ էր, որ առանց Արցախի չի բանակցելու, մենք էլ չուզողն էինք, երբ կանխատեսում էինք դրա անհնարինութիւնը։ Հարց՝ ի՞նչ փորձեցիք անել ու ինչի՞ չստացւեց:

2. 22 տարի ձեւաւորւել է իրականութիւն, որտեղ Արցախը որոշւած է դուրս թողնել բանակցային գործընթացից, որպէս պարզաբանում ասում է Փաշինեանը։ Այդպէս չէ, առնւազն մի քանի յայտարարութիւն կայ Մինսկի խմբի կողմից, որտեղ շեշտւում է Արցախի պարտադիր վերադարձը կանխորոշիչ փուլում։

3. Փաշինեանը խօսում է Արցախի «ընտրեալ ներկայացուցիչների» մասին բանակցային սեղանի շուրջ, հերթական անգամ խուսափելով ասել ԼՂՀ նախագահ համ ԼՂՀ իշխանութիւն։

4. Փաշինեանը ասում է, որ լուծում լինի, անպայման կը գանք ժողովրդից կը հարցնենք, հօ չի էղել դէպք, որ առանց հարցնելու Արցախի հարցում բան որոշենք։ Եղել է: Ժողովրդից ոչ-ոք չհարցրեց երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակը հայկական կողմի պաշտօնական դիրքորոշում սարքելուց։ Ոչ-ոք չհարցրեց լրագրողների փոխայցեր կազմակերպելուց։ Կամ էդ հարցնելը ո՞նց է լինելու, լայւի լայքերի քանակո՞վ:

5. Վերջապէս խոստովանեց, որ բանակցային սեղանի շուրջ քննարկւում են բոլոր հնարաւոր լուծումների տարբերակներ, այդ թւում նաեւ ոչ հայանպաստ։ Յուսով եմ՝ իշխող թիմը կը թարգի էդ անհեթեթ պնդումները, որ էս կամ էն վտանգաւոր դրոյթը չի բանակցւում առհասարակ։ Բանակցւում է։

6. Իրականում վարչապետից պահանջւում էր ասել երկու բան՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եւ «հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը»։ Կարճ եւ կոնկրետ երկու թեզ են բոլորը ուզում լսել։ Կրկին չլսեցինք»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։