Հա

Քաղաքական

18/05/2020 - 13:30

Նոր ռեկորդ. Հայաստանում մէկ օրւայ ընթացքում գրանցւել է կորոնավիրուսի 351 նոր դէպք. 1 պացիենտ մահացել է

Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրութեամբ նոր կորոնավիրուսով վարակւելու 351 նոր դէպք է գրանցւել:

«alikonline.ir» - Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրութեամբ նոր կորոնավիրուսով վարակւելու 351 նոր դէպք է գրանցւել: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 18-ին հաստատւել է կորոնավիրուսի 4823 դէպք:

Ընդհանուր թեստերի թիւը կազմում է 41850 (վերջին մէկ օրում՝ 1620): Փաստացի այս պահին բուժւում է 2718 անձ (մէկ օրում աւելացել է 255-ով):

Վերջին տւեալներով ապաքինւել է 2019 անձ (վերջին մէկ օրում՝ 94 մարդ), 61 պացիենտ մահացել է (աւելացել է 1-ով):

Եւս 1 քաղաքացի, ում մօտ կորոնավիրուս է ախտորոշւած եղել, մահացել են այլ հիւանդութիւններից: Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 25 է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։