Հա

Քաղաքական

20/05/2020 - 09:50

«Փաշինեանի անհաւասարակշիռ եւ թեմայից թեմա թռնող ելոյթն ապացուցում է, որ նա սարսափելի վիճակում է եւ չգիտի՝ ինպէս հերքել իր եւ իր շրջապատի մասին տարածւող խայտառակ փաստերը». Գագիկ Համբարեան

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում «Փաշինեանը չի հերքելու, որովհետեւ սարսափում է» վերտառութեամբ գրառում է կատարել, որում անդրադառնում է ՀՀ վարչապետի եւ շրջապատի մասին տարածւող խայտառակ փաստերին, որոնք չեն հերքւում:

«alikonline.ir» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում «Փաշինեանը չի հերքելու, որովհետեւ սարսափում է» վերտառութեամբ գրառում է կատարել, որում անդրադառնում է ՀՀ վարչապետի եւ շրջապատի մասին տարածւող խայտառակ փաստերին, որոնք չեն հերքւում. հաղորդում է Tert.am-ը:

«Փաշինեանը չի հերքելու, որովհետեւ սարսափում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը քիչ առաջ, իբրեւ թէ կորոնավիրուսի համաճարակի դէմ պայքարի շրջանակներում, ուղիղ եթեր էր մտել, բայց իրականում նրա գլխաւոր մեսիջը այն էր, որ այսուհետ չի հերքելու իր, իր ընտանիքի եւ մերձակայ շրջապատի մասին տարածւող բազմաթիւ լուրերը, որոնք շատ դէպքերում յանցագործութիւններ եւ անօրինականութիւններ են...

Փաշինեանի անհաւասարակշիռ եւ թեմայից թեմա թռնող ելոյթը ապացուցում է, որ Հայաստանի վարչապետը սարսափելի վիճակում է...Նա չգիտի ինպէս հակագրոհել կամ հերքել այն խայտառակ փաստերը, որոնք վերջին շրջանում տարածւում են իր եւ իր շրջապատի մասին...

Նիկոլը, ով ընդամենը ամիսներ առաջ յատուկ ուղիղ եթեր էր մտնում եւ հերքում էր ինչ-որ կեղծ օգտատիրոջ կողմից արւած գրառումը, որ Աննա Յակոբեանի համար շատ թանկ մեքենայ է գնւել, հիմա պարզւում է արհամարհած ունի այն, որ իրեն եւ իր ընտանիքի անդամներին բազմաթիւ ԶԼՄ-ներ եւ անձինք մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանելու, մեծ ծաւալով ադամանդ ու ոսկի վաճառելու, ԽԾԲ-ի շրջանակում պաշտօններ բաժանելու, նախկինների յանցանքները թաքցնելու համար նրանցից գումար պահանջելու, ինչպէս նաեւ այլ ապօրինութիւնների եւ յանցագործութիւնների մէջ...

Փաշինեանի այս «անտիհերքումային» գործելաոճը պայմանաւորւած է նրա վախերով եւ սարսափներով...

Բազմաթիւ կեղծ եւ սուտ տեղեկութիւններ տարածող Նիկոլի համար խնդիր չէր այս լուրերը եւս կեղծ յայտարարելը եւ իր մոլի երկրպագուներին համոզելը, որ նա եւ իր շրջապատն անմեղ են... Սակայն ոսկու, ադամանդի եւ ծխախոտի հետ կապւած սկանդալները հերքելուց կարող են դրանց ապացոյցները ջրի երես դուրս գալ, որն էլ աւելի կը ծանրացնի Փաշինեանի եւ նրա շրջապատի վիճակը... Ապացոյցների ջրի երես դուրս գալը նաեւ կապացուցի, որ Երեւանի եւ Մոսկւայի միջեւ յարաբերութիւնները ծայրայեղ լարւած են, որը Փաշինռանը չի ցանկանում դէ-իւրէ փաստել...

Իսկ այսպէս, չհերքելով իր մաքսանենգ լինելու եւ ապօրինի գործունէութիւն ծաւալելու մասին բազմաթիւ լրատւամիջոցների եւ անհատների տարածած լուրերը, Փաշինեանը յոյս ունի, որ հասարակութեան այն հատւածը , որն իրեն է երկրպագում կը շարունակի առաջ տանել իշխանական կեղծ օգտատէրերի կողմից տարածւող անտրամաբանական եւ յիմար թեզը, թէ այդ ամէնի յետեւում կանգնած են նախկինները, ովքեր փորձում են վնասել «մեր Նիկոլին»...

Փաշինեանը իշխանութիւնն ամէն գնով պահելու եւ իրեն վերագրւող յանցագործութիւնները չբացայայտելու համար պատրաստ է Հայաստանը հռչակել «բառդակ» եւ անօրէն երկիր, որտեղ իր թշնամիներն ինչ ուզում անում են, իսկ ինքն էլ ոչինչ է...

Յ.Գ. Փաշինեանը չպատասխանելով իրեն ուղղւած մեղադրանքներին՝ ժամանակ է փորձում շահել, որին հակառակ կողմը կամ կողմերը համապատասխանօրէն կարձագանքեն...»,- գրել է քաղաքագէտը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։