Հա

Քաղաքական

20/05/2020 - 11:35

«Դա ծաղր է հէնց մեր աւանդապաշտ ժողովրդի, մեր աւանդական արժէքների, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան եւ իրաւունքի նկատմամբ». Աւետիք Չալաբեանը՝ Արթուր Ալեքսանեանի կալանաւորման մասին

Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է «Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանեանի կալանաւորման փաստին:

«alikonline.ir» - Հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքի իր էջում անդրադարձել է «Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանեանի կալանաւորման փաստին:

«Այս նկարում «Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանեանն է: Անցած շաբաթ դատարանը որոշեց երկու ամսով կալանաւորել նրան, քանի որ նա վիճաբանել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարեանի հետ, նրանից յետոյ, երբ այդ խմբակցութիւնը, առանց որեւէ հանրային քննարկման, առանց ընդդիմութեան կարծիքը հաշւի առնելու, օգտւելով արտակարգ դրութեան պայմաններից, վաւերացրել էր վիճահարոյց Լանզարոտէի կոնւենցիան։

Արթուրը ոչ միայն կալանաւորւել է, այլեւ նրան վերագրւել է Քրէական օրէնսգրքի անհեթեթ յօդւած՝ «Իշխանութեան ներկայացուցիչի նկատմամբ բռնութիւն գործադրել», թէեւ Արթուրը չի ընդունում բռնութեան փաստը, իսկ պատգամաւորն էլ իշխանութեան ներկայացուցիչ չի, այլ ժողովրդի ներկայացուցիչ (316 յօդւածը նաեւ յստակ սահմանում է, որ այն վերաբերւում է իշխանութեան մարմինների կարգադրիչ լիազօրութեամբ աշխտակիցներին)։ Արթուրը ընդամենը կոշտ ոճով իր անհամաձայնութիւնն է յայտնել պատգամաւորին, դա առաւելագոյնս կարելի է դիտարկել որպէս վարչական իրաւախախտում, սակայն դրա համար մարդը չպէտք է յայտնւի կալանավայրում։

Այս իշխանութիւնը սիրում է պատեհ-անպատեհ իրեն նոյնացնել ժողովրդի հետ, կոչել իրեն «ժողովրդի իշխանութիւն», իրեն հասցէագրւած քննադատութիւնը ուղղորդել ժողովրդի վրաի։ Արթուրը այդ ժողովրդի իրական ներկայացուցիչ է, խիստ համեստ կենսակերպով ապրող, իր հայեացքներում անսահման սկզբունքային (նոյնիսկ տեղ-տեղ ծայրայեղական), դրանց համար նւիրեալ պայքարող։ Այն ընթացքում, երբ ես ճանաչել եմ իրեն, Արթուրը անզիջում պայքարել է Ստամբուլեան կոնւենցիայի վաւերացման դէմ, եւ հետեւողականօրէն պաշտպանել է մեր աւանդական արժեհամակարգը նրա դէմ ուղղւած (եւ յաճախ այս իշխանութեան հովանաւորութիւնը վայելող) տարբեր դիւերսիաներից։ Այսօր Արթուրը բանտում է միայն այդ պատճառով, եւ դա ծաղր է հէնց մեր աւանդապաշտ ժողովրդի, մեր աւանդական արժէքների, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան եւ իրաւունքի նկատմամբ։

Ես կոչ եմ անում գործող իշխանութեանը, եւ նրան ենթակայ իրաւապահներին՝ ազատ արձակել Արթուրին, եւ վերջ տալ մարդկանց իրենց հայեացքների համար հետապնդմանը։ Եթէ նոյն Նիկոլայ Բաղդասարեանը համոզւած է իր հայեացքների ճշմարտացիութեան մէջ, թող եթերում բանավիճի Արթուր Ալեքսանեանի հետ, եւ դրանում համոզի նրան եւ նաեւ ողջ հասարակութեանը։ Այլապէս, ոստիկանական ճնշումը վախկոտների վերջին հանգրւանն է, իսկ Արթուր Ալեքսանեանի յետեւից նոր Արթուրներ կը գան, եւ ի վերջոյ ոտնատակ կանեն ձեզ էլ, ձեր իշխանութիւնն էլ»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։