Հա

Քաղաքական

21/05/2020 - 09:55

Երեւանում գողացել են «Արարատ-73»-ին նւիրւած արձանները

Mediamax.am-ը հաղորդում է, որ Երեւանի «Փիւնիկ» ակումբի գրասենեակի ղեկավար Գրիգոր Թադէոսեանը ֆէյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը:

«alikonline.ir» - Mediamax.am-ը հաղորդում է, որ Երեւանի «Փիւնիկ» ակումբի գրասենեակի ղեկավար Գրիգոր Թադէոսեանը ֆէյսբուքի իր էջում տեսաուղերձ է տեղադրել՝ նշելով, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը:

«Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողութիւն են կատարել, յետ վերադարձնեն արձանները: Թէկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կը կատարենք, կը բերենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»,- ասել է Թադէոսեանը:

Յիշեցնենք, որ 2016-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտի հարեւանութեամբ բացւել էր «Արարատ-73»-ին նւիրւած արձանախումբը, որի ճարտարապետը Տիգրան Բարսեղեանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմէն Սամուէլեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։