Հա

Քաղաքական

21/05/2020 - 10:00

«Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուժի կիրառման սպառնալիք պարունակող յայտարարութեանը մեր ԱԳՆ-ից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որեւէ արձագանք չկայ․ հարց է առաջանում, մեր արտգործնախարարը հրաժարակա՞ն է տւել»․ Կարէն Բեքարեան

Վերլուծաբան Կարէն Բեքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուժի կիրառման սպառնալիք պարունակող յայտարարութեանը եւ այն հանգամանքին, որ մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրա վերաբերեալ որեւէ արձագանք չկայ:

«alikonline.ir »- Վերլուծաբան Կարէն Բեքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուժի կիրառման սպառնալիք պարունակող յայտարարութեանը եւ այն հանգամանքին, որ մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դրա վերաբերեալ որեւէ արձագանք չկայ. հաղորդում է Tert.am-ը:

«Ադրբեջանի ԱԳՆ-ի ուժի կիրառման սպառնալիք պարունակող յայտարարութեանը՝ մեր ԱԳՆ-ից դեռւս չկայ որեւէ արձագանք:

Չկայ նաեւ որեւէ արձագանք, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Այսինքն, այս իմաստով էլ չկայ օպերատիւ աշխատանք (կամ առնւազն՝ արդիւնաւէտ օպերատիւ աշխատանք)՝ մեր ԱԳՆ- ի կողմից:

Կարիք կա՞յ արդեօք բացատրելու, որ անչափ կարեւոր է ոչ միայն արձագանքների առկայութիւնը (գոնէ՝ յուսանք վաղը), այլ նաեւ՝ դրանց արագութիւնը: Արագութիւնն այս դէպքում՝ ուղղակիօրէն կապւած է Ադրբեջանի առկայ եւ սպասելի լկտիութեան աստիճանի հետ, եւ՝ ոչ միայն…

Առաջանում է շատ բնական հարց: Մեր արտգործնախարարն արդէն հրաժարակա՞ն է տւել»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։