Արցախի Ազգային ժողովում ընտրւել են խմբակցութիւնների ղեկավար կազմը: Խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասեանը հրապարակել է ԱԺ խմբակցութիւնների ղեկավարների անունները:
«alikonline.ir» - Արցախի Ազգային ժողովում ընտրւել են խմբակցութիւնների ղեկավար կազմը: Խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասեանը հրապարակել է ԱԺ խմբակցութիւնների ղեկավարների անունները: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Ըստ այդմ.
1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցութիւնների դաշինքի խմբակցութեան նիստում ղեկավար է ընտրւել Արթուր Յարութիւնեանը, քարտուղար՝ Էլեոնորա Աւանէսեանը:
2) «Միասնական հայրենիք» կուսակցութեան խմբակցութեան նիստում ղեկավար է ընտրւել Գագիկ Բաղունցը, քարտուղար՝ Մարսէլ Պետրոսեանը:
3) Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան խմբակցութեան նիստում ղեկավար է ընտրւել Դաւիթ Գալստեանը, քարտուղար՝ Մետաքսէ Յակոբեանը:
4) «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութեան խմբակցութեան նիստում ղեկավար է ընտրւել Արթուր Մոսիեանը, քարտուղար՝ Վահրամ Բալայեանը:
5) Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան խմբակցութեան նիստում ղեկավար է ընտրւել Դաւիթ Մելքումեանը, քարտուղար՝ Գեղամ Ստեփանեանը: