ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, խմբակցութիւնների առաջադրմամբ, ընտրւել է մշտական յանձնաժողովների ղեկավար կազմը:
«alikonline.ir» - ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, խմբակցութիւնների առաջադրմամբ, ընտրւել է մշտական յանձնաժողովների ղեկավար կազմը: Յայտնում է «Ապառաժ»-ը:
Գաղտնի քւէարկութեան արդիւնքում.
Պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Սէյրան Հայրապետեանը (25 կողմ, 8 դէմ),
Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Վահրամ Բալայեանը (30 կողմ, 3 դէմ),
Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Սեւակ Աղաջանեանը (25 կողմ, 8 դէմ),
Սոցիալական եւ առողջապահութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Արամ Գրիգորեանը (30 կողմ, 3 դէմ),
Արտադրութեան եւ արտադրական ենթակառուցւածքների հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Վլադիմիր Կասեանը (25 կողմ, 7 դէմ),
Ֆինանսաբիւջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Արթուր Յարութիւնեանը (30 կողմ, 3 դէմ),
Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ է ընտրւել Արամ Յարութիւնեանը (25 կողմ, 7 դէմ):