Հա

Քաղաքական

27/05/2020 - 10:15

«Շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցութիւնը, որի ներուժը չի կարող լիարժէք իրացւել առանց Արցախի ժողովրդի մասնակցութեան». Զ. Մնացականեան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը ՀԱՊԿ անդամ պետութիւնների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատւածում յարձակողական բնոյթի օպերատիւ-մարտավարական լայնածաւալ զօրավարժութիւնների անցկացմանը, որն իրականացւել է միջազգային յանձնառութիւնների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ:

«alikonline.ir» - ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը ՀԱՊԿ անդամ պետութիւնների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատւածում յարձակողական բնոյթի օպերատիւ-մարտավարական լայնածաւալ զօրավարժութիւնների անցկացմանը, որն իրականացւել է միջազգային յանձնառութիւնների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողութիւնները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունութիւնը եւ լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պէտք է պատշաճ կերպով դատապարտւեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ վերահաստատել է Հայաստանի եւ Արցախի նորընտիր իշխանութիւնների յանձնառութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում: «Մենք կտրականապէս բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը եւ շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցութիւնը, որի ներուժը չի կարող լիարժէք իրացւել առանց Արցախի ժողովրդի մասնակցութեան եւ բոլոր կողմերի համարժէք փոխզիջման»:

Մնացականեանն իր խօսքում նաեւ անդրադարձել է Մերձաւոր Արեւելքում ծաւալւող իրադարձութիւններին՝ ընդգծելով կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը:

Տեսակապի ձեւաչափով անցկացւած խորհրդի նիստի աւարտին ընդունւել են «Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի 75-րդ տարելիցի կապակցութեամբ», «Covid-19 համավարակի հետ կապւած համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխաւոր քարտուղարի կոչին աջակցութեան մասին», «Կորոնավիրուսային վարակի դէմ պայքարում համերաշխութեան եւ փոխըմբռնման մասին» եւ «ՄԱԿ կանոնադրութեան նպատակներին և սկզբունքներին հաւատարմութեան հաստատման մասին» համատեղ յայտարարութիւնները:

Յիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածաւալ օպերատիւ-մարտավարական զօրավարժութիւններ անցկացրեց։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։