Հա

Քաղաքական

27/05/2020 - 12:40

«1 մլն շնչի հաշւով վարակակիրների թւով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին». Կարէն Վրթանէսեան

«Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 1 մլն շնչի հաշւով վարակակիրների թւում Հայաստանը «ռեկորդակիր» է դարձել:

«alikonline.ir» - «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 1 մլն շնչի հաշւով վարակակիրների թւում Հայաստանը «ռեկորդակիր» է դարձել:

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Երէկւայ դրութեամբ գրանցւել է 372 նոր վարակակիր, բուժւել են 35 մարդ։ Այսինքն ակտիւ քէյսերն աւելացել է 325-ով։

Մի քանի օր առաջ հպարտութեամբ յայտնեցին, որ հիւանդանոցներից մէկում 102 նոր տեղ են բացել, ինչպէս տեսնում էք՝ մէկ օրում գրանցւած նոր վարակակիրների թիւը աւելի քան 3 անգամ մեծ է։

Իսկ ընդհանրապէս, ինչպէս առաւօտեան գրել էի, 1 մլն շնչին գրանցւած վարակակիրների թւով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր»՝ անցնելով Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին եւ Վրաստանին։

1. Հայաստան՝ 2498

2. Ռուսաստան՝ 2483

3. Թուրքիա՝ 1884

4. Իրան՝ 1663

5. Ադրբեջան՝ 435

6. Վրաստան՝ 183

Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ։

Ինչքան էլ այս թւերը կոպիտ լինեն, ինչքան էլ վիճակագրութիւնը էս կողմ-էն կողմ նկարած, Վրաստանի համեմատ արդէն կարգի տարբերութիւն է...

 

Յ.Գ.- Մոռացայ ամենակարեւորը՝ Հայաստանում մէկ օրում 12 վարակւած է մահացել։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքում է այդքան մարդ մահացել»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։