Հա

Քաղաքական

30/05/2020 - 10:20

«Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններն այս պահին սրւած են, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգութեան համար». Արման Նաւասարդեան

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւններն այս պահին սրւած են, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգութեան համար։ Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով ՀՀ վարած արտաքին քաղաքականութեանը, նման կարծիք յայտնեց արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը։

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւններն այս պահին սրւած են, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգութեան համար։ Tert.am-ի հետ զրոյցում, անդրադառնալով ՀՀ վարած արտաքին քաղաքականութեանը, նման կարծիք յայտնեց արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը։

«Ռուսաստանի հետ լարւածութեանը պէտք է վերջ դրւի, քանի որ ցանկացած սայթաքում վտանգաւոր է Հայաստանի համար»։

Նաւասարդեանը կարծում է, որ ՀՀ դիւանագիտութիւնը պէտք է ջանք թափի՝ հասնելու նրան, որ վերանայւի 1921 թ.-ին կնքւած Մոսկովեան պայմանագիրը։

«Թուրքիան շատ վտանգաւոր է դարձել ու չի դադարում գնալ պանթուրքիստական իր նպատակի յետեւից։ Իսկ գիտէք, դրա սահմանները հասնում են մինչեւ Չինաստան։ Հայաստանը եւ Չինաստանը պէտք է համագործակցեն ընդդէմ սրա»։

Ըստ Արման Նաւասարդեանի՝ Հայաստանը չունի արտաքին քաղաքականութեան հայեցակարգ.

«ԱԳ նախարարն անընդհատ ասում է, որ ինքնիշխանութեան սկզբունքը պէտք է ընկած լինի ՀՀ արտաքին քաղաքականութեան հիմքում։ Մի՞թէ այդ ինքնիշխանութիւնը մենք նոր պէտք է ձեռք բերենք, Հայաստանը միջազգային իրաւունքի սուբիեկտ է, չունի՞ դա։

Երկրորդ՝ նախարարն ասում է, որ պէտք է համահայկականութիւն լինի։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում համահայկականութիւն։ Առաջին հերթին ես հասկանում եմ հայկական համայնքների հետ աշխատանք, որը, սակայն, դեռ չի արւում։

Երրորդ՝ ըստ նախարարի՝ ԱԳ նախարարութիւնը պէտք է համագործակցի այլ կառոյցների հետ։ Սա, սակայն, դիւանագիտական բոլոր գրքերում գրւած երկրորդ պայմանն է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։