Հա

Քաղաքական

01/06/2020 - 11:20

«Մեր թեստը դրական է». Նիկոլ Փաշինեան

Նիկոլ Փաշինեանը «Facebook»-ի իր էջի ուղիղ եթերում յայտարարեց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է յանձնել եւ այն դրական արդիւնք է ցոյց տւել։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը «Facebook»-ի իր էջի ուղիղ եթերում յայտարարեց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է յանձնել եւ այն դրական արդիւնք է ցոյց տւել։ Գրում է Yerkir.am-ը:

«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երէկ պարզւեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որեւէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապէս, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստաւորւել եւ թեստը դրական դուրս եկաւ: Յետոյ թեստաւորւեցինք ամբողջ ընտանիքով, եւ փաստօրէն ամբողջ ընտանիքով դրական արդիւնք ունենք»,- ասաց նա:

Վարչապետի խօսքով՝ ինքը վարակւել է աշխատանքային խորհրդակցութիւնների ընթացքում։ Փաշինեանն արձանագրել է ջրի բաժակներն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Նշեց, որ ջուրը մատուցողի մօտ նոյնպէս կորոնավիրուս է հաստատւել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։