Հա

Քաղաքական

02/06/2020 - 10:10

«Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» փոխըմբռնման յուշագրի ժամանակաւոր կասեցումն աւարտւել է

2020 թ. մայիսի 31-ին աւարտւել է 2016 թ. յունիսի 5-ին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» փոխըմբռնման յուշագրի ժամանակաւոր կասեցման ժամկէտը, եւ 2020 թ․ յունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրաւունք ունեն առանց արտօնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետութիւն:

«alikonline.ir» - 2020 թ. մայիսի 31-ին աւարտւել է 2016 թ. յունիսի 5-ին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեան միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին» փոխըմբռնման յուշագրի ժամանակաւոր կասեցման ժամկէտը, եւ 2020 թ․ յունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրաւունք ունեն առանց արտօնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետութիւն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարութեան պաշտօնական կայքից:

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ յիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրութեան ռեժիմը սահմանւած է մինչեւ 2020 թ․ յունիսի 13-ը, հետեւաբար դրանով պայմանաւորւած անձանց ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կը պահպանւեն մինչեւ արտակարգ դրութեան ռեժիմի աւարտը:

ԱԳՆ-ն յորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետութիւն այցելութիւն ծրագրել միայն խիստ անյետաձգելի դէպքերում:

Յարակից լուրեր

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • «Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցութիւնը երկու երկրների շահերից է բխում». Վաէզի
    «Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցութիւնը երկու երկրների շահերից է բխում». Վաէզի

    Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցութեան ծրագիրը կազմւած է հաւասար դիրքերի հիման վրայ, եւ հիմնւած է երկու երկրների միջեւ ընդհանուր հայեացքների եւ ռազմավարական հետաքրքրութիւնների վրայ:

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։