Հա

Քաղաքական

02/06/2020 - 11:30

Բա ասում էք` մենք ընտրութիւն չենք կեղծում... 168.am-ը հրապարակել է լուսանկար, որը փաստում է ՔՊ վարչութեան ընտրութիւնների կեղծւած լինելու հանգամանքը

Տասնամեակներ շարունակ կեղծւած ու արդէն 2 տարի, յամենայն դէպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական եւ Երեւանի աւագանու) կատարեալ մաքուր անցկացրած ընտրութիւնների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդէն՝ իշխանութիւն դարձած քաղաքական գործիչները, պարզւում է, ընտրութիւններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն:

«alikonline.ir» - Տասնամեակներ շարունակ կեղծւած ու արդէն 2 տարի, յամենայն դէպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական եւ Երեւանի աւագանու) կատարեալ մաքուր անցկացրած ընտրութիւնների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդէն՝ իշխանութիւն դարձած քաղաքական գործիչները, պարզւում է, ընտրութիւններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախւած ու մեզ հասած լուրերի, որոնց իսկութիւնը հէնց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշւած փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցութեան վերնախաւը ձեռք է բերել դեռեւս ոչ այնքան հեռաւոր 2016 թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչութեան ընտրութիւնները:

Բայց գանք հերթով ու ամենասկզբից:

2016 թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան ներկուսակցական ընտրութիւնները, որին, ինչպէս յայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւնների ձախողւած մասնակցութիւնը, ինչն առաջին վարչութեան հրաժարականի պատճառն էր դարձել:

Նոր վարչութեան ձեւաւորումը, սակայն, հարթ չէր ընթացել, եւ չնայած ներկուսակցական թէժ պաքարին՝ վարչութեան հիմնական կազմը վերընտրւել էր: Վարչութեան նախագահի թեկնածուներ Սասուն Միքայէլեանի եւ Արարատ Միրզոյեանի միջեւ ընտրութիւնը կայացւել էր՝ յօգուտ Միքայէլեանի:

Դեռեւս այն ժամանակ, երբ ամփոփւեցին ներկուսակցական ընտրութիւնների արդիւնքները, ՔՊ-ից շատերն էին պնդում, որ արդիւնքները կեղծւել են, եւ դա պայմանաւորում էին Սասուն Միքայէլեանի կողմից արհեստական պատւիրակների մասնակցութեամբ:

Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձեւաւորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է յայտնւել մի լուսանկար, որը փաստում է վարչութեան ընտրութիւնների կեղծւած լինելու հանգամանքը:

Լուսանկարում երեւում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի, սպորտի եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների զարգացման նախարարներ Արայիկ Յարութիւնեանի եւ Սուրէն Պապիկեանի երկխօսութիւնը, որտեղ նախարարներն արտայայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայէլեանի նկատմամբ եւ նշում, որ չեն բարձրաձայնել ընտրութիւնների կեղծւած լինելու հանգամանքի մասին, այ այստեղ շատ ուշադիր, ներթիմային շահերից ելնելով:

Լուսանկարը, ըստ երեւոյթին, արւել է այն ժամանակահատւածում, երբ Փաշինեանը Գիւմրիից քայլերթով գալիս էր Երեւան:

Ինչպէս յիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայէլեանը ձեռնպահ էր մնում յեղափոխական գործընթացներին մասնակցութիւնից, ինչը, ըստ երեւոյթին, առաջացրել էր թիմակիցների զայրոյթը, եւ հէնց այդ ժամանակ էլ, թերեւս, ներթիմային կոմպրոմատների հաւաքագրման տրամաբանութեան շրջանակներում էլ համակարգչի էկրանից արւել է տւեալ լուսանկարը: Հաւանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթէ պարզապէս սքրին շոթ արւի, չեն հաւատայ, եւ հանգիստ կարող են մեղադրել, այսպէս ասած, սքրին շոթը սարքելու մէջ:

Ստորեւ տեղադրում ենք այդ երկխօսութեան լուսանկարն ու հայցում մեր ընթերցողների ներողամտութիւնը, քանի որ այն նաեւ հայհոյանքներ է պարունակում:

Նիւթն ամբողջութեամբ՝ սկզբնաղբիւրում:

Յարակից լուրեր

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

  • «Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»
    «Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ աւելի է սրւել հայ-ռուսական յարաբերութիւնների թեման։ Մեր երկրների յարաբերութիւնները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնոյն է՝ առաջնորդների մակարդակով բաւական սառն են, ինչի մասին խօսում են արդէն ոչ միայն միջազգայնագէտները, քաղաքագէտները, այլ անգամ սովորական մարդիկ։

  • Ներքաղաքական զարգացումները Հայաստանում
    Ներքաղաքական զարգացումները Հայաստանում

    Երկու տարի պահանջւեց, որպէսզի հասարակութեան զգալի մասը հասկանայ, որ խաբւած է այսօրւայ իշխանութիւնների կողմից, որ նրանք ի զօրու չեն կառավարելու պետութիւնը, զարգացնելու տնտեսութիւնը, կարգաւորելու մարդկանց սոցիալական կեանքը, լուծելու երկրի արտաքին քաղաքական խնդիրները: Համաճարակն էլ վերջնականապէս բացայայտեց նրանց անզօրութիւնը` որպէս կառավարողների: Հասարակութեան մէջ գնալով աճում է սոցիալական դժգոհութիւնը, մարում են ապագայի նկատմամբ եղած յոյսերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։