Հա

Քաղաքական

02/06/2020 - 11:35

«Իրատես». ««Իմ քայլ»-ի նիստում Աւինեանը «գուժել» է՝ առաջիկայում աւելի մեծ թւով վարակակիրներ ու մահեր են լինելու»

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցութիւնը որոշում ու յստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հաւաքւել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբօսաշրջութիւնից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Աւինեանը:

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցութիւնը որոշում ու յստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հաւաքւել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբօսաշրջութիւնից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Աւինեանը: «Իրատես»-ի՝ խմբակցութեանը մօտ կանգնած աղբիւրը յայտնեց, որ Աւինեանը «գուժել» է՝ պէտք է պատրաստ լինել՝ առաջիկայում աւելի մեծ թւով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստօրէն, Փաշինեանն Աւինեանի հեռացման հարց չի դրել, այլապէս նա չէր մասնակցի «Իմ քայլ»-ի նիստին»,- նկատեցինք: «Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել:

Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամաւորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետեւ Աւինեանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի յոյս պէտք չէ ունենալ: Ասել է՝ պէտք է սովորէք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինէք օրական աւելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Խորհրդարանական մեծամասնութեան ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաեւ, որ տեղեկատւական հարթակում «պարտութիւն» են կրում, չի յաջողւում այնպէս անել, որ թէ՛ խմբակցութեան, թէ՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի:

Ինչ վերաբերում է առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի հետագայ պաշտօնավարման հարցին, ապա այդ մասով թէեւ խօսակցութիւն չի եղել, բայց ակնյայտ է, որ պատգամաւորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական յայտարարութիւններն ու գործողութիւնները»:

Յարակից լուրեր

  • «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»
    «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»

    «Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Արցախի հարցում Իրանի պաշտօնական դիրքորոշումը չի փոխւել»

    ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին յուլիսի 6-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւններին, տնտեսական համագործակցութեան զարգացմանը, ռազմավարական յարաբերութիւններին, հայ համայնքին եւ այլ թեմաների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։