Հա

Քաղաքական

17/06/2020 - 11:00

«Հնարաւոր է, որ այդ քայլերը գնալով աւելի բռնի դրսեւորումներ ունենան». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենայ, ոստիկանների հոծ բազմութիւն, մարզերից Երեւան բերող ճանապարհներին ոստիկանական ուժեղ հսկողութիւն, արտակարգ դրութեան քողի ներքոյ հարիւրաւոր քաղաքացիների բերման ենթարկելու փաստեր, ընդ որում՝ շատ դէպքերում բիրտ ու անհամաչափ ուժ գործադրելով:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենայ, ոստիկանների հոծ բազմութիւն, մարզերից Երեւան բերող ճանապարհներին ոստիկանական ուժեղ հսկողութիւն, արտակարգ դրութեան քողի ներքոյ հարիւրաւոր քաղաքացիների բերման ենթարկելու փաստեր, ընդ որում՝ շատ դէպքերում բիրտ ու անհամաչափ ուժ գործադրելով: Կարծում էք՝ սա նախկին իշխանութեան օրօք իրավիճակի նկարագրութի՞ւն է: Ամենեւին. սրանք Նիկոլ Փաշինեանի իշխանութեան երէկւայ ու նախորդ օրւայ գործողութիւններն են: Այն իշխանութեան, որն ամենօրեայ ռեժիմով յայտարարում է, թէ ունի ժողովրդի վստահութիւնը, սակայն ուժային մեթոդներով պաշտպանւում է նոյն ժողովրդի բողոքից: Ընդ որում, այն պարագայում, երբ երկրում արտակարգ դրութիւն է, եւ առանձնապէս շատ մեծաքանակ քաղաքացիներ փողոց դուրս չեն եկել:

Ուստի պատահական չէ, որ սոցցանցերում ակտիւ քննարկւում էր, որ եթէ այսօր է Փաշինեանը բռնի ուժ կիրառում ժողովրդի, այդ թւում՝ լրագրողների դէմ, դժւար չէ պատկերացնել, թէ ինչերի կարող է դիմել, եթէ արտակարգ դրութիւն չլինի ու մարդիկ հազարներով փողոց դուրս գան:

«Փաստի» հետ զրոյցում մի քանի քաղաքագէտներ նշում էին, թէ այդ ամէնը վկայում է, որ իշխանութիւնները մեծապէս անհանգստացած են իրենց դիրքերի սասանումից, առաւել եւս, որ Գագիկ Ծառուկեանի հետ կապւած գործողութիւնները գրեթէ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները գնահատել են որպէս իրաւական գործիքների ու բռնաճնշումների գործադրմամբ քաղաքական հաշւեյարդար: 

Աւելին, փորձագէտները նաեւ կարծում են, որ հիմա գործ ունենք «ձնծաղիկների» հետ: Մասնաւորաբար, քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը «Փաստի» հետ զրոյցում ասել է. «Առերեւոյթ իշխանութիւնը մէկ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինեանը պայքարում է իշխանութիւնը պահելու համար, եւ կեանքը ցոյց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարաւոր է, որ այդ քայլերը գնալով աւելի բռնի դրսեւորումներ ունենան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։