Հա

Քաղաքական

21/06/2020 - 09:45

Airbus-ը ընկերութեան վերակազմաւորման ծրագիր է պատրաստում՝ համավարակի հետեւանքով ճգնաժամի հետ կապւած

Եւրոպական օդատիեզերական Airbus ընկերութեան ղեկավար Գիոմ Ֆորին, համավարակի հետեւանքով ճգնաժամի հետ կապւած, ընկերութեան վերակազմաւորման ծրագիր է պատրաստում:

«alikonline.ir» - Եւրոպական օդատիեզերական Airbus ընկերութեան ղեկավար Գիոմ Ֆորին, համավարակի հետեւանքով ճգնաժամի հետ կապւած, ընկերութեան վերակազմաւորման ծրագիր է պատրաստում: Այս մասին ըստ News.am-ի՝ շաբաթ օրը հաղորդել է La Tribune թերթը, որի տրամադրութեան տակ է յայտնւել Ֆորիի նամակը ընկերութեան աշխատակիցներին:

«Կորոնավիրուսի տարածման հետեւանքով մեր ոլորտում առաջացած ճգնաժամի չափերը Airbus-ից կարգաւորումներ են պահանջում։ Այս կարգաւորումը փաստացի նշանակում է մեր ընկերութեան չափերի զգալի կրճատում,- իր ուղերձում ասել է Ֆորին,- Դա ստիպում է մեզ ընդունել դառը որոշումներ, որոնք, ցաւօք, անհրաժեշտ են ընկերութեան ապագայի պաշտպանութեան եւ մեր էկոհամակարգի համար»։

Իր նամակում, ինչպէս նշում է թերթը, Airbus-ի ղեկավարը նախազգուշացնում է, որ համաշխարհային օդային թրաֆիքի թւերը 2019-ի մակարդակին կը վերադառնան ոչ շուտ, քան 2023 թւականին, իսկ, հնարաւոր է, միայն մինչեւ 2025 թւականը: Ըստ նախնական գնահատականների՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապւած սահմանափակումները 2020-2021 թւականներին կը յանգեցնեն Airbus-ում արտադրանքի 40% նւազման: Ըստ թերթի, ընկերութեան զարգացման ծրագիրը, որը յարմարեցւած է կորոնավիրուսի համավարակի հետ կապւած իրավիճակին, կարող է ներկայացւել յունիսի վերջին-յուլիսի սկզբին:

«Աւիացիոն ոլորտում ճգնաժամը կը լինի երկարատեւ եւ այնքան մասշտաբային, որ անհրաժեշտ կը լինի Airbus-ում լուրջ միջոցներ ձեռնարկել,- նշում է Ֆորին,- Կրկնում եմ, մենք կորցրեցինք մեր կոմերցիոն գործունէութեան աւելի քան մէկ երրորդը, մեր ծախսերը դեռեւս գերազանցում են մեր եկամուտները»:

Յունիսի 9-ին Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունօ Լէ Մէրը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կառավարութիւնը որոշում է կայացրել 15 միլիարդ եւրօ յատկացնել երկրի օդատիեզերական արդիւնաբերութեան աջակցութեան համար: Ըստ նրա՝ այս պահին օդային փոխադրումները կրճատւում են՝ հիմնականում մնում են դէպի դուրս թռիչքները:

«Նման պայմաններում, նոր ինքնաթիռների պատւէրները նւազել են 80-90%-ով»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։