Հա

Քաղաքական

24/06/2020 - 11:10

«Ռոբերտ Քոչարեանը հանդիպել է Սերժ Սարգսեանին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարեանը, գրաւով ազատւելուց յետոյ, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, միւս կողմից՝ բուռն հանդիպումների մէջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծւած իրավիճակը։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարեանը, գրաւով ազատւելուց յետոյ, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, միւս կողմից՝ բուռն հանդիպումների մէջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծւած իրավիճակը։

Մօտ օրերս թիմը յստակ գործողութիւնների ծրագիր է քննարկելու․ պէտք է որոշեն, թէ ինչպէս է մասնակցելու երկրի քաղաքական կեանքին։ Քոչարեանը նաեւ քաղաքական հանդիպումներ ու հեռախօսազրոյցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտօնեաների հետ։

Մասնաւորապէս, կայացել է Ռոբերտ Քոչարեան-Սերժ Սարգսեան հանդիպում։ Երկու նախկին նախագահների յարաբերութիւնները բաւականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պէտք է հարթեն իրենց հակասութիւնները եւ համատեղ գործողութիւնների ծրագիր մշակեն, նաեւ կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։

Միայն այդպէս է հնարաւոր կասեցնել մէկ անձի իշխանութեան հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետութեան համար։ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակից հրաժարւեցին որեւէ մեկնաբանութիւն տալ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։