Հա

Քաղաքական

27/06/2020 - 10:05

Միայն ձեր գլխարկներին գրւած «դուխը» այդպէս էլ չբաւարարե՞ց Ալիեւին պատասխանելու. Սերժ Սարգսեանի գրասենեակի արձագանքը

News.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենեակից հետաքրքրւեց, թէ ինչպէս են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի քարտուղար Մանէ Գէորգեանի ֆէյսբուքեան գրառումը Սերժ Սարգսեանի յայտարարութեան կապակցութեամբ:

«alikonline.ir» - News.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենեակից հետաքրքրւեց, թէ ինչպէս են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի քարտուղար Մանէ Գէորգեանի ֆէյսբուքեան գրառումը Սերժ Սարգսեանի յայտարարութեան կապակցութեամբ:

Գրասենեակի արձագանքը ներկայացնում ենք ստորեւ.

«Անկեղծօրէն՝ միայն խղճալ կարելի է մամուլի քարտուղարի հաստիքն զբաղեցնող եւ առ այսօր այդպէս էլ այդ պաշտօնի համար նախատեսւած բուն գործառոյթները չգիտակցող աշխատակցուհուն, ով սպիպւած է իր անհաւասարակշիռ ղեկավարի` իրաւական եւ առհասարակ բոլոր տեսանկիւններից խոցելի տեքստերը սեփական ստորագրութեամբ պարբերաբար հրապարակել: Մամուլի քարտուղարն իր պարտականութիւնների կատարման փոխարէն Նիկոլ Փաշինեանի ընդդիմախօսներին աջ ու ձախ անհիմն եւ մինչ այժմ որեւէ ձեւով չապացուցւած մեղադրանքներ ներկայացնելով ու զրպարտելով` ստիպւած է իր ղեկավարի հետ դատարանում պատասխան տալ զրպարտութեան համար: Որքանով տեղեակ ենք, այդպիսի մի գործ արդէն կայ դատարանում: Ապագայում, վստահաբար, դրանց պակասը չի լինելու: Ստախօսութիւնը, զրպարտութիւնն ու զազրախօսութիւնը չպէտք է տեղ ունենան Հայաստանում:

Յ.Գ. 1. Ալիեւի տիկնոջը Ստեփանակերտում թէյ խմելու եւ նրա սիրած երաժշտութիւնը` մուղամն ապահովելու հրաւէրից ի՞նչ կայ:

Յ.Գ. 2. Միայն ձեր գլխարկների ու շապիկների վրայ գրւած «դուխը» այդպէս էլ չբաւարարե՞ց Ալիեւին պատասխանելու։

Յ.Գ. 3. 80-ականների զէնքերի մասին ձեր մանիպուլիացիաները, որ մասնագիտական մակարդակում բազմիցս պարզաբանւել ու հերքւել են, այդուհանդերձ, շարունակէք կրկնել, բայց չմոռանաք բացատրել, թէ ինչպէ՞ս այդ զէնքերի գործադրման արդիւնքում ադրբեջանցիները 1000-ից աւելի զոհ ունեցան 2016-ին, ինչպէս ձեր վարչապետն էր ֆէյսբուքեան իր էջում հպարտօրէն գրել, իսկ հայկական կողմը` 75 զոհ: Երբ ժամանակը գայ, Սերժ Սարգսեանը ձեզ համար հանրամատչելի դասախօսութիւն կը կարդայ 80-ականների զէնքերի մասին: Հայկական կողմը միշտ կռւել է այն զէնքերով, ինչ ունեցել է եւ յաղթել է: Ձեր սիրելի «կիրթ» Ալիեւը վկայ:

Յ.Գ. 4. Զաւեշտի գագաթնակէտն է եւ ամենադասական զրպարտութիւններից մէկը, երբ տարիներ շարունակ օտար երկրներից ու կազմակերպութիւններից վճարւածներն ուրիշներին են 5-րդ շարասիւն անւանում:

Յ.Գ. 5. Ցաւում ենք, որ ոչ մասնագիտական աշխատանքից եւ ոչ էլ քաղաքականութիւնից չհասկանալով` վարչապետի մամուլի քարտուղարը շտապել է հրճւանք ապրել եւ հետեւութիւններ անել Սերժ Սարգսեանի`«Նիկոլ Փաշինեանը ճիշտ էր, ես սխալւեցի» արտայայտութիւնից, որի իմաստը Նախագահ Սարգսեանի ներկայացնելուց յետոյ, վստահաբար, այդ հրճւանքից ոչինչ չի մնայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։