Հա

Քաղաքական

28/06/2020 - 10:15

«Փորձում ենք արտահանման արդիւնքում գոյացած արտարժոյթը երկիր վերադարձնել». ԿԲ ղեկավար

«Իրանի առեւտրական պալատներում տնտեսութեան խաղացողների միջեւ տարաձայնութիւններ չկան»,- այս մասին երէկ՝ յունիսի 27-ին Իրանի առեւտրական պալատի ղեկավարութեան հետ հանդիպման ընթացքում շեշտել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին:

«alikonline.ir» - «Իրանի առեւտրական պալատներում տնտեսութեան խաղացողների միջեւ տարաձայնութիւններ չկան»,- այս մասին երէկ՝ յունիսի 27-ին Իրանի առեւտրական պալատի ղեկավարութեան հետ հանդիպման ընթացքում շեշտել է Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին՝ յաւելելով, որ տնտեսական խաղացողների համագործակցութեամբ փորձ է արւում խթանել արտարժոյթի ներմուծումը, եւ նւազեցնել դրա արտահանման ծաւալները:

Նա անդրադառնալով Իրանի տնտեսութեան զարգացման մարտահրաւէրներին նշել է, որ ամերիկեան պատժամիջոցների գործարկումը խոչընդոտել է տնտեսվարողների գործունէութեանը, սակայն, դրա դիմակայման ուղղութեամբ ԿԲ ղեկավարը խոստացել է տնտեսվարողներնի ցուցաբերել համապատասխան օժանդակութիւն:

ԿԲ ղեկավարն իր ելոյթի ընթացքում նաեւ բարձր է գնահատել Իրանի առեւտրական պալատների գործունէութիւնը ոչ նաւթային սեկտորի զարգացման ապահովման ուղղութեամբ:

«Առեւտրական պալատները, եւ ակտիւ տնտեսվարողները Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների պայմաններում կարող են ապահովել ոչ նաւթային սեկտորի զարգացումը եւ դրա արդիւնքում գոյացած եկամուտների ծալաների աճը»,- նշել է Հեմաթին եւ բոլոր կողմերին յորդորել է տնտեսական զարգացման ուղղութեամբ ծաւալել բազմակողմ համագործակցութիւն:

ԿԲ ղեկավարը նաեւ նկատել է, որ Կենտրոնական բանկը եւ առեւտրական պալատները պէտք է աշխատեն երկրի տնտեսութեան համընթաց զարգացման ուղղութեամբ քանի որ նրա համոզմամբ՝ երկու կառոյցների գործառոյթը եւ նպատակները հիմնւած են մէկ ընդհանուր ուղղութեան վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։