Հա

Քաղաքական

29/06/2020 - 13:40

«124 քննիչներ կցւած են միայն Գագիկ Ծառուկեանի հետ կապւած գործը քննելուն. ԱԱԾ-ն ընկած մարդիկ է փնտրում, որոնք կասեն՝ մեզանից որեւէ մէկը ՀՀ որեւէ քաղաքացու շահագրգռել է կաշառքով». Նայիրա Զոհրաբեան

124 քննիչներ հանւած են իրենց այլ գործերից եւ կցւած են միայն Գագիկ Ծառուկեանի հետ կապւած գործը քննելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը:

«alikonline.ir» - 124 քննիչներ հանւած են իրենց այլ գործերից եւ կցւած են միայն Գագիկ Ծառուկեանի հետ կապւած գործը քննելուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԺ «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը: Գրում է Tert.am-ը:

«Գագիկ Ծառուկեանին ներկայացւած մեղադրանքն անհեթեթ է, եւ ես շարունակում եմ պնդել իմ այն համոզմունքը, որ սա քաղաքական հետապնդում է Գագիկ Ծառուկեանի եւ «Բարգաւաճ Հայաստան»-ի հանդէպ»,- յաւելեց պատգամաւորը:

Նա նշեց, թէ իր ու ԲՀԿ-ի հարիւրաւոր համակիրների, կողմնակիցների շարունակում են հրաւիրել տարբեր քննչական, հետախուզական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը:

«Օրինակ՝ հրաւիրել են բաժին իմ նախկին գործընկերներից մէկին՝ յայտնի ռեժիսորի: Նա օրերս ուղիղ եթերով տեսել է, որ ինձ ԱԱԾ-ի դիմաց պառկեցրել են ասֆալտին, որպէս ընկեր մօտեցել է: Իրեն հարցրել են՝ Նայիրա Զոհրաբեանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, հարցրել են՝ կարո՞ղ է մտաբերէք՝ Երեւանի աւագանու ընտրութեան ժամանակ նա ասե՞լ է՝ պլակատ բռնէք: Նկատի են ունեցել՝ յայտնի մտաւորականին գումար ենք տւել, որ պլակատ բռնի:

ԱԱԾ-ն գրեթէ բնակւում է մեր տանը, իմ հեռախօսների մէջ, իմ իմ գործընկերների, հարազատներ հետ ապրում է»,- ասաց Զոհրաբեանը՝ ԱԱԾ-ին կոչ անելով իր վրայ այդքան ռեսուրս չծախսել:

«Ընկած մարդիկ են ման գալիս, որոնք ցուցմունք կը տան, որ 2017-ի ընտրութիւնների ժամանակ մեզանից ինչ-որ մէկը ինչ-որ կերպ շահագրգռել է ՀՀ որեւէ քաղաքացու՝ ընտրակաշառքով»,- ասաց պատգամաւորը՝ յայտարարելով, որ եթէ ԱԱԾ-ն կը գտնի որեւէ անձի, որը փաստարկւած յայտարարութիւն կանի, որ Զոհրաբեանը որեւէ մէկին գումար է տւել, կամ խոստացել է եւ ասել՝ ձայն բերի իրեն կամ իր կուսակցութեանը, պատրաստ է ընդունել, որ ԱԱԾ-ն ճիշտ էր, ինքը՝ սխալ:

«Ինձ համար նւաստացուցիչ կը լինէր, եթէ ինձ՝ Նայիրա Զոհրաբեանիս, ում ես համարում եմ Հայաստանի լաւագոյն քաղաքական գործիչներից մէկը, ինչ-որ մէկը ձայն տար՝ գումարի դիմաց»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամաւոր Աբրահամ Մանուկեանի կալանաւորմանն ու նրա պաշտպանի այն պնդմանը, որ կալանաւորումը պայմանաւորւած է նրանով, որ նախկին պատգամաւորից Գագիկ Ծառուկեանի դէմ արժէքաւոր ցուցմունք կորզւի, Զոհրաբեանն արձագանքեց՝ միանշանակ. «Այլ կարծիք լինել չի կարող: Նպատակը մէկն է՝ փորձել Մանուկեանի վրայ ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել Ծառուկեանի դէմ, ինչը վստահաբար չի ստացւելու այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկեանի դէպքում ասել՝ տւել է փող, ասել՝ կը գնաք ձայն կը գնէք, չի կարող լինել»,- ասաց նա:

Նա նշեց, որ ԲՀԿ-ն ակտիւ համագործակցում է քաղաքական, հասարակական ուժերի հետ, եւ իրականութեանը չեն համապատասխաոնւմ մամուլում շրջանառւող այն տեղեկութիւնները, թէ ԲՀԿ-ն այս կամ այն գործչի հետ խնդիրներ ունի:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխութիւնների հարցով ՍԴ դիմումին՝ Զոհրաբեանը նշեց, թէ ըստ ՍԴ մասին օրէնքի՝ 20 օրւայ ընթացքում կորոշւի՝ իրենց դիմումը վարոյթ ընդունւո՞ւմ է, թէ՞ մերժւում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։