Հա

Քաղաքական

30/06/2020 - 12:45

Կենտրոնամէտ Դեմոկրատների Ինտերնացիոնալը խորը մտահոգութիւն է յայտնել, որ Վենետիկի յանձնաժողովի կարծիքին չհամապատասխանող սահմանադրական փոփոխութիւններն արագացւած կերպով առաջ են մղւել

Կենտրոնամէտ Դեմոկրատների Ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտօնական թւիթերեան էջում հրապարակած հաղորդագրութեան մէջ իր գնահատականն է տւել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին։

«alikonline.ir» - Կենտրոնամէտ Դեմոկրատների Ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտօնական թւիթերեան էջում հրապարակած հաղորդագրութեան մէջ իր գնահատականն է տւել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին։

«ԿԴԻ-ն խորը մտահոգութեամբ արձանագրել է, որ թէպետ Վենետիկի յանձնաժողովի կողմից ընդգծւել է, որ սահմանադրական փոփոխութիւնները չեն համապատասխանում յանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնութիւնն աննախադէպ արագութեամբ առաջ է մղել այն։ Այսպիսի մօտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխութիւնների լեգիտիմութիւնը և դիտւում է որպէս լուրջ նահանջ երկրում օրէնքի գերակայութիւնից և դատական իշխանութեան անկախութիւնից։

ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանութիւններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի յանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եւրոպական չափանիշներին ու արժէքներին համապատասխան գործելու համար յետ շրջել գործընթացը։ Մենք կը շարունակենք ուշադիր հետևել Հայաստանում հետագայ զարգացումներին»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։