Հա

Քաղաքական

01/07/2020 - 08:15

ՀՀ նախագահը յայտնել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին օրէնքը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրէնքը յարակից օրէնքով իր կողմից չեն ստորագրւելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրէնքը յարակից օրէնքով իր կողմից չեն ստորագրւելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Յիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ կողմ՝ 80, դէմ՝ 1 ձայներով, առանց ընդդիմութեան մասնակցութեան, ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտօնատար անձանց գործունէութեան ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին» օրէնքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով, նախագծով նախատեսւում է փոփոխել ՍԴ դատաւորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարւող առաջադրումների հերթականութիւնը: Ըստ այդմ՝ առաջինը թեկնածուի առաջադրում կատարում է Կառավարութիւնը, երկրորդը՝ Հանրապետութեան նախագահը, իսկ երրորդը՝ Դատաւորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատաւորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարւելու են միաժամանակ՝ համապատասխանաբար Կառավարութեան, Հանրապետութեան նախագահի եւ Դատաւորների ընդհանուր ժողովի կողմից՝ 2020 թւականի յունիսի 22-ի Սահմանադրութեան փոփոխութիւններն ուժի մէջ մտնելուց, այն է՝ յունիսի 26-ից յետոյ՝ երկամսեայ ժամկէտում:

Սահմանադրութեան փոփոխութիւնների ուժով առաջացած՝ Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտօնում ընտրութիւնը պէտք է կատարւի Սահմանադրական դատարանի դատաւորների թափուր տեղերը համալրելուց յետոյ՝ տասնօրեայ ժամկէտում:

Նախագծով փոփոխութիւններ են կատարւել նաեւ լիազօրութիւնների ժամկէտը աւարտւած եւ պաշտոնավարումը դադարած ՍԴ դատաւորների՝ կենսաթոշակի անցնելուն վերաբերող յօդւածում:

Յստակեցւում է նաեւ 2020 թւականի յունիսի 22-ի Սահմանադրութեան փոփոխութիւնների արդիւնքում պաշտօնավարումը չդադարած ՍԴ միւս դատաւորների՝ պաշտօնավարումը շարունակելու օրէնսդրական հիմքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։