Հա

Քաղաքական

04/07/2020 - 08:35

«Իշխանութիւնները գերակայ խնդիրը ՌԴ-ի հետ յարաբերութիւնների չեղարկումն է․ Արեւմուտքի կողմից ՀՀ-ում իշխանազաւթում արած ուժերն այսօր իրականացնում են այն, ինչն իրենց առջեւ դրւած է»․ Արա Վարդանեան

Այսօր ականատեսն ենք լինում, թէ ինչպէս է իշխանութիւնների ոչ խելամիտ քայլերի պատճառով Հայաստանի Սահմանադրական դատարանը յայտնւել է ճգնաժամային իրավիճակում, երբ, կոպիտ ասած, «շունը տիրոջը չի ճանաչում», չեն հասկանում՝ ով է նախագահը, ով է դատաւորը, ինչպէս են նոր դատաւորները ներգրաււելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, «Ադեկւադ» միաբանութեան անդամ Արա Վարդանեանը:

«alikonline.ir» - Այսօր ականատեսն ենք լինում, թէ ինչպէս է իշխանութիւնների ոչ խելամիտ քայլերի պատճառով Հայաստանի Սահմանադրական դատարանը յայտնւել է ճգնաժամային իրավիճակում, երբ, կոպիտ ասած, «շունը տիրոջը չի ճանաչում», չեն հասկանում՝ ով է նախագահը, ով է դատաւորը, ինչպէս են նոր դատաւորները ներգրաււելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, «Ադեկւադ» միաբանութեան անդամ Արա Վարդանեանը:

«Վերջին մի քանի օրւայ ընթացքում տեղի է ունեցել հակասահմանադրական օրէնքների շարան։ Համոզւած եմ, որ իշխանութիւնները խախտել են բազում օրէնքներ, եւ իրենք՝ բոլորը դատապարտւելու են իշխանութիւնը իւրացնելու եւ սահմանադրական կարգը տապալելու համար։ Սահմանադրական դատարանը շարունակում է ղեկավարւել Հրայր Թովմասեանի կողմից, անդամների փոփոխութիւն էլ դեռեւս չի եղել, քանի որ նախագահը դեռ չի ստորագրել օրէնքը։ Այս իրավիճակը Իրաւաբանական նոնսենս է, այսօր Հայաստանում հէնց այն ճգնաժամն է, որի մասին իշխանութիւնները խօսում էին։ ՍԴ-ում ճգնաժամ ի սկզբանէ չկար»,- ասաց նա։

Արա Վարդանեանի կարծիքով՝ ՍԴ նկատմամբ իշխանութիւնների կողմից գործողութիւններ սկսւեցին այն պատճառով, որ ՍԴ նախագահը եւ անդամները պատրաստ էին ծառայել ոչ թէ իրենց, այլ ՀՀ սահմանադրութեանը եւ օրէնքներին։

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսէյ Նաւալնիի Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեամբ ցուցադրելը, ըստ Արա Վարդանեանի՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութեան խնդիր է։

«Այս իշխանութիւններն ունեն մի քանի խնդիր, որոնք պէտք է լուծեն. նրանց գերակայ խնդիրը Ռուսաստանի հետ յարաբերութիւնների չեղարկումն է։ Պարզ է, որ Արեւմուտքի կողմից Հայաստանում իշխանազաւթում իրականացրած ուժերն այսօր իրականացնում են այն, ինչն իրենց առջեւ դրւած է։ Նիկոլ Փաշինեանին մենք կարող ենք ամէն ինչում մեղադրել, բայց նա փայլուն իրականացնում է այն նպատակները, որոնք իր առջեւ դրւած են։ Նա առաջին 2 տարին կարծես՝ տակից էր փորձում խարխլել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, բայց համոզւած եմ, որ նա արդէն անցել է «ճակատից հարւածի»։ Նիկոլ Փաշինեանին թւում է, որ նա կարող է Ռուսաստանի հետ ուլտիմատումների լեզւով խօսել, որն անհնարին է»,- նշեց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։