Հա

Քաղաքական

04/07/2020 - 12:50

«Արմէն Սարգսեանի շտապ յայտարարութիւնը, որ չի ստորագրելու օրէնքը, եղել է Փաշինեանի հրահանգը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյեանը դժւարութեամբ համոզել է Նիկոլ Փաշինեանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրէնքը, որով դադարեցւում է ՍԴ 3 անդամի լիազօրութիւնները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրէնքի պահանջն է։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյեանը դժւարութեամբ համոզել է Նիկոլ Փաշինեանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրէնքը, որով դադարեցւում է ՍԴ 3 անդամի լիազօրութիւնները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրէնքի պահանջն է։

ՀՀ Նախագահ Արմէն Սարգսեանի հապշտապ յայտարարութիւնը՝ օրէնքն ընդունելու օրը, որ ինքը չի ստորագրելու օրէնքը, եղել է Փաշինեանի հրահանգը։ Նրա հետ պայմանաւորւել են, որ ինքը յայտարարում է այդ մասին, մէկ օր անց էլ ԱԺ նախագահն է հրապարակում՝ ուժի մէջ դնելով օրէնքը։

Բայց բարձրացած աղմուկից յետոյ Միրզոյեանը համոզել է վարչապետին, որ ինքն ու պատգամաւորներն արդէն մի քանի դրւագով մասնակցել են սահմանադրական կարգի տապալմանը, հակաօրինական փոփոխութիւններ անել, թոյլ տայ այդ մէկը չանեն։

Միրզոյեանը իր իւրային իրաւաբանների հետ քննարկումից յետոյ հիմնաւորումներ են ներկայացրել, որ պէտք է պահպանել 21+5 ժամկէտը։ Երդւել-խոստացել է, որ ամէն ինչ կանի, ՍԴ-ն «արդէն մերն է»՝ նիստեր էլ չեն հրաւիրւի մինչեւ այդ ժամկէտը։ Դա էր պատճառը, որ երէկ նա նորից գերազանցեց իր լիազօրութիւնները՝ յայտարարելով, թե ԱԺ ներկայացուցիչը ՍԴ-ին առաջարկել է հետաձգել Քոչարեանի հարցով յուլիսի 7-ին նշանակւած նիստը։

Աւելին, տեղեկութիւններ կան, որ այդ փաստաթղթերը վաղուց են ԱԺ-ին տրամադրել, անգամ իմքայլական պատգամաւորներից ոմանք ծանօթ են դրանց»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։