Հա

Քաղաքական

07/07/2020 - 12:10

«Արարատ Միրզոյեանն առանձին յարաբերութիւննե՞ր է հաստատում Կրեմլի հետ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ աւելի է սրւել հայ-ռուսական յարաբերութիւնների թեման։ Մեր երկրների յարաբերութիւնները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնոյն է՝ առաջնորդների մակարդակով բաւական սառն են, ինչի մասին խօսում են արդէն ոչ միայն միջազգայնագէտները, քաղաքագէտները, այլ անգամ սովորական մարդիկ։

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում էլ աւելի է սրւել հայ-ռուսական յարաբերութիւնների թեման։ Մեր երկրների յարաբերութիւնները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնոյն է՝ առաջնորդների մակարդակով բաւական սառն են, ինչի մասին խօսում են արդէն ոչ միայն միջազգայնագէտները, քաղաքագէտները, այլ անգամ սովորական մարդիկ։

Ի դէպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբեւէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ ղեկավարութեան հետ այս աստիճան սառը եւ լարւած յարաբերութիւն չի ունեցել։ Լարւածութեան առիթները շատ էին ի սկզբանէ, վերջերս էլ աւելացան մի քանի դրւագներ եւս, մասնաւորապէս ռազմաբազան հանելու թեման, Նաւալնիի յայտնւելը Հ1-ի եթերում, հակառուսական տրամադրութիւնների աւելի ու աւելի խորացումը որոշակի շրջանակների կողմից եւ այլն։

Ըստ մեր ունեցած տեղեկութիւնների, այս հանգամանքով անհանգստացած են նաեւ իշխանական շրջանակներում։ Ըստ այդ նոյն տեղեկութիւնների, ռուսների հետ փորձում է ինքնուրոյն «պայմանաւորւել» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանը։ 

Նա, ինչպէս յայտնի է, նախկինում աշխատել է պրոկրեմլեան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալութիւնում եւ պահպանել է իր կապերը մինչ օրս։ 

Եւ օգտագործելով իր նախկին կապերը այդ շրջանակների հետ՝ փորձում է յարաբերութիւններ հաստատել ռուսների հետ՝ Փաշինեանից առանձին։ Վստահելիութիւն ձեռք բերելու համար նա, մասնաւորապէս տեղեկացւած լինելով առկայ հակառուսական եւ արեւմտեան քամիներից եկած պլանների մասին, փորձում է հնարաւորինս հարթեցնել դրանց հետ կապւած խնդիրները ռուսական կողմի հետ։ 

Ըստ մեր աղբիւրների, Արարատ Միրզոյեանը այդ ամենով փորձ է անում իր կողմը հաւաքել նաեւ իշխանական այն ներկայացուցիչներին, որոնք վտանգներ են տեսնում իրենց թիմի կողմից հետեւողական հակառուսական քայլերի մէջ կամ առնւազն չեն ոգեւորւում, օրինակ՝ «Նաւալնի ցոյց տալով»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։