Հա

Քաղաքական

09/07/2020 - 11:47

«Հանգստեան օրերին իշխանութեան ներսում բաւականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրութիւնների ակտիւացման փաստն այլեւս նոյնիսկ թաքցնել չի յաջողւում: Փորձագէտները քանիցս նշել են, որ դա արւում է իշխանութեան մէջ տեղաւորւած, ինչպէս նաեւ իշխանամերձ արեւմտամէտ յայտնի շրջանակների նախաձեռնութեամբ ու վերահսկմամբ։ 

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Հակառուսական տրամադրութիւնների ակտիւացման փաստն այլեւս նոյնիսկ թաքցնել չի յաջողւում: Փորձագէտները քանիցս նշել են, որ դա արւում է իշխանութեան մէջ տեղաւորւած, ինչպէս նաեւ իշխանամերձ արեւմտամէտ յայտնի շրջանակների նախաձեռնութեամբ ու վերահսկմամբ։ 

Այս օրերին վերստին ակտիւօրէն քննարկւում է Գիւմրիում տեղակայւած ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը, նշւում է, որ այս թեման իշխանութեանը սպասարկող «փորձագիտական» որոշակի շրջանակների կողմից պարբերաբար դրւում է Նիկոլ Փաշինեանի սեղանին։ 

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, հանգստեան օրերին իշխանութեան ներսում բաւականին լուրջ «ռազբորկաներ» (վիճաբանութիւն-ԽՄԲ.) են ընթացել, որոնց հիմնական թեման կապւած է եղել հէնց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանութեան մէջ գտնւող այն սեգմենտը, որը բացայայտ հակառուսական «գծի մէջ» է, Փաշինեանին տեւական ժամանակ փորձում է ամէն կերպ համոզել, որ պէտք է հակառուսական թեման թէժ պահել եւ դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։ 

Մեր աղբիւրի փոխանցմամբ, առաջարկւում է դա անել՝ բազայի հետ կապւած բաւականին մեծ թւով բացասական տեղեկութիւններ շրջանառելու միջոցով: 

Մասնաւորաբար, ըստ ծրագրի, տարբեր առիթներով «սլիւներ» պէտք է հրապարակւեն կամ մարդկանց «կարծիքներ» ներկայացւեն, որ «ռուս զինւորները բաւականին վատ վարք են դրսեւորում», կամ, ասենք, «Գիւմրու հայ բնակչութեան նկատմամբ ցուցաբերում են արհամարհական պահւածք» եւ այլն։

Թերթի աղբիւրը փոխանցել է, որ այս ուժերի գերնպատակն ի սկզբանէ ռազմաբազայի լիկւիդացիայի հարցն է եղել, ու հիմա էլ նրանք ակտիւացնում են թեման։ 

Սակայն, մեր տեղեկութիւններով, նոյն իշխանութիւնների մեջ մեծ թիւ են կազմում նրանք, ովքեր կտրուկ դէմ են նման տրամադրութիւնների տարածմանը եւ յիշեալ գաղափարին մասնաւորաբար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։