Հա

Քաղաքական

11/07/2020 - 10:00

«Նախարարի արտայայտութիւնները յարիր չէին երիտասարդ սերնդի կրթութեան պատասխանատւութիւնը ստանձնած այրին»․ Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի տնօրէն

Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի տնօրէն տէր Վահրամ քահանայ Մելիքեանից Aravot.am-ը հետաքրքրւել է՝ ինչ կարծիքի են ԿԳՄՍ (Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի-ԽՄԲ.) նախարար Արայիկ Յարութիւնեանի հարցազրոյցներից:

«alikonline.ir» - Մայր Աթոռի տեղեկատւական համակարգի տնօրէն տէր Վահրամ քահանայ Մելիքեանից Aravot.am-ը հետաքրքրւել է՝ ինչ կարծիքի են ԿԳՄՍ (Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի-ԽՄԲ.) նախարար Արայիկ Յարութիւնեանի հարցազրոյցներից:

«Ափսոսանք ապրեցինք՝ դիտելով ԿԳՄՍ նախարարի հարցազրոյցները՝ տրւած Հանրային հեռուստաընկերութեանը եւ «Ազատութիւն» ռադիոկայանին։ Երկու դէպքում էլ նախարարի վարքագիծը եւ օգտագործւած արտայայտութիւնները յարիր չէին երիտասարդ սերնդի կրթութեան պատասխանատւութիւնը ստանձնած պետական այրին»,- ասել է Տէր Վահրամը։

Հարցին, թէ որոնք են եղել Մայր Աթոռի գործողութիւնները՝ հանրակրթութեան չափորոշչի ստացումից յետոյ, Տէր Վահրամը պատասխանել է. «Հանրակրթութեան չափորոշչի նախագծի ստացումից յետոյ Մայր Աթոռում տեղի են ունեցել փաստաթղթի մի շարք քննարկումներ։ Այսօր (յուլիսի 10-ԽՄԲ.) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումն արդէն առաքւել է ԿԳՄՍ նախարարութիւն»։

Նա նաեւ ընդգծել է, որ որոշումները կայացնելիս, քայլերն իրականացնելիս պէտք է նայել գալիք սերունդների աչքերին. «Ինքներս մեզ պէտք է քննենք նրանց գնահատականի պրիզմայով։ Այս առումով պատասխանատւութիւնից որեւէ մէկը, որեւէ հաստատութիւն եւ կառոյց չի խուսափի»։

Յիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած Հանրակրութեան չափորոշիչների փոփոխութիւնների նախագծին, որով նախատեսւում է Հայ եկեղեցու պատմութիւն առարկան որպէս առանձին առարկայ հանել դպրոցական ծրագրից եւ ինտեգրել այլ առարկաների հետ, այն է` Հայրենագիտութիւն։ Արայիկ Յարութիւնեանն ասել է, որ չափորոշիչները հրապարակելուց առաջ նախարարութիւնը շահագրիգռ կողմերին, այդ թւում՝ Հայ Առաքելական Եկեղեցուն ուղարկել են այդ տարբերակը, եւ իրենք այդ ընթացքում որեւէ առարկութիւն կամ դիտողութիւն չեն ստացել։ Արայիկ Յարութիւնեանը սուտ է որակել այն կարծիքները, որ Հայ եկեղեցու պատմութիւնը դպրոցներում չեն դասաւանդելու։ «Մենք շատ յստակ ասել ենք, որ Հայ եկեղեցու պատմութիւնը դասաւանդւելու է Հայոց պատմութիւն առարկայի շրջանակում, որովհետեւ մենք հայ եկեղեցուն չենք դիտում հայ ժողովդրից դուրս եւ որպէս առանձին դիսցիպլին, որովհետտեւ հայ եկեղեցու պատմութիւնը բոլորիս պատմութիւնն է, եկեղեցու յաջողութիւնները բոլորինս են, ձախողումները բոլորինս են, հայ եկեղեցու ստեղծած գիտելիքը բոլորին է։ Առանձնացնել դա եւ քննարկել դա առանձին առարկայի շրջանակում ոչ միայն աննպատակայարամար է, այլ մենք գտնում ենք, որ չի բխում այն տրամաբանութիւնից, որով զարգանում են ինքնիշխան, աշխարհիկ պետութիւնները։

Նախարարը հարցազրոյցում անդրադարձել է նաեւ այն դիտողութիւններին, թէ ինչու է Հանրակրթութեան չափորոշչից բացակայում բարոյականութիւն բառը։ «Եթէ գրում ենք բարոյականութիւն բառը եւ միաժամանակ, օրինակ, նոյն այդ եկեղեցու շրջանակներում կան մարդիկ, որոնք ունեն մեծ սեփականութիւն, որոնք «Բենթլիներով» են շրջում, որոնք լինելով կուսակրօն, կուսակրօն չեն, այսինքն լոզունգներո՞վ պէտք է առաջնորդւենք, իհարկէ՝ ոչ… Բարոյական է այն քաղաքացին, որը ճանաչում է իր իրաւունքներին ու պարտականութիւնները, գիտի օրէնք, համակեցութեան կանոնները եւ այս ամէն ինչը նկարագրւած է Հանրակրթութեան պետական չափորոշչում որպէս վերջնարդիւնք; Եթէ մեզ յաջողւում է այս վերջնարդիւնքներին հասնել, ապա մենք աւելորդ ենք համարում այստեղ խօսել ոչ բարոյական հասարակութեան մասին…»,- ասել էր նա։

Նախարարը նշել է նաեւ, որ յատկապէս «Մի՛ ստիր» պատւիրանը լաւ կը սովորեցնեն Հայոց պատմութեան ու հայ եկեղեցու պատմութեան միասնական առարկայի շրջանակներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։