Հա

Քաղաքական

11/07/2020 - 11:30

«Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»

«Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

«alikonline.ir» - «Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

Խնդրոյ առնչութեամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութիւն հարցում էինք արել՝ Սուրէն Պապիկեանից փորձել էինք ճշտել, թէ որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգւած կը լինի, ոմանք պնդում են, որ հնարաւոր է ատոմակայանն այլեւս չաշխատի։

«Աշխատանքները կը տեւեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կը միանայ սեպտեմբերի 3-ին. այլեւս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականութեանը»,- պատասխանեցին նախարարութիւնից: Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է յատկացւած վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։

«Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրայինական, խորւաթական, չեխական, ռուսական ընկերութիւններ, այդ թւում եւ` «Ռոսատոմ սերւիս» ընկերութիւնը, «Ռոսատոմ սերւիս»-ի հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացւում են սեփական եւ ՀՀ բիւջէից ներգրաււած միջոցների հաշւին»:

Ռուսական վարկի մերժումն ազդեցութիւն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների եւ ժամկէտների վրայ։ «Ֆինանսական աղբիւրի փոփոխութիւնն ազդեցութիւն չունի աշխատանքների իրականացման վրայ, աշխատանքներն իրականացւում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկէտի երկարաձգման 2020-2022 թթ․ միջոցառումների ժամանակացոյցին համաձայն»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։