Հա

Քաղաքական

12/07/2020 - 09:55

«Թուրքիայի իշխանութիւնների որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի՝ կարեւոր խորհրդանիշ եւ առաքելութիւն լինելու էջը»․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ տաճարը մզկիթ դարձնելուն

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը յայտարարութիւն է տարածել՝ անդրադառնալով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանութիւնների որոշմանը:

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը յայտարարութիւն է տարածել՝ անդրադառնալով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանութիւնների որոշմանը. յայտնում է Tert.am-ը:

Յայտարարութիւնը ներկայացնում ենք ստորեւ․

«Մեզ խորապէս մտահոգել է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանութիւնների որոշումը:

Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական եւ մշակութային կոթող չէ։ Իր պատմութեան ընթացքում այն ունեցել է տարբեր կրօնական, մշակութային եւ քաղաքական նշանակութիւն:

Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը եւ ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկումը հնարաւորութիւն են տւել դարձնել այն ոչ թէ քաղաքակրթութիւնների բախման, այլ համագործակցութեան եւ մարդկութեան միասնութեան խորհրդանիշ: Ցաւով պէտք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանութիւնների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմութեան այդ՝ կարւոր խորհրդանիշի եւ առաքելութեան էջը։

Այս որոշումը ստեղծում է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան վայրի բնոյթի եւ նպատակի էական փոփոխութեան վտանգաւոր նախադէպ եւ անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրութեան եւ յատկապէս ԻՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։