Հա

Քաղաքական

13/07/2020 - 10:25

«Խստօրէն դատապարտում ենք ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Տաւուշի մարզի ուղղութեամբ հրադադարի խախտումները». ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Աննա Նաղդալեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է Տաւուշի մարզի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի կրակոցների վերաբերեալ ՀՀ արտգործնախարարութեան յայտարարութիւնը, որում ասւում է. 

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարարութեան խօսնակ Աննա Նաղդալեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է Տաւուշի մարզի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի կրակոցների վերաբերեալ ՀՀ արտգործնախարարութեան յայտարարութիւնը, որում ասւում է. 

«Խստօրէն դատապարտում ենք յուլիսի 12-ի կէսօրից սկսւած ադրբեջանական զինւած ուժերի կողմից ՀՀ Տաւուշի մարզի ուղղութեամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցւել են դէպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով եւ հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժէք գործողութիւնների շնորհիւ՝ արդիւնաւէտօրէն զսպւում է այս սադրիչ գործողութիւնները:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի եւ պաշտպանութեան նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մէջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրութիւնը տեղում եւ դրա հետագայ սրման վտանգները:

Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողութիւններից, թշնամական հռետորաբանութիւնից զերծ մնալու եւ հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդէս է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:

Այդ սպառնալիքների պայմաններում իրականացւած սադրիչ գործողութեան հետեւանքների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։