Հա

Քաղաքական

14/07/2020 - 15:05

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տաւուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական յենակէտերը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տաւուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական յենակէտերը:

«alikonline.ir» - ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տաւուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական յենակէտերը: Գրում է Tert.am-ը:

Տեսանիւթը հրապարակել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

Յիշեցնենք, որ յուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Յուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինւած ուժերի սահմանային դիրքը գրաւելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշւել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով` յետ շպրտւել:

Ադրբեջանական կողմը հրետակոծութիւնը շարունակել էր նաեւ յուլիսի 13-ին։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրւում է, այս պահի դրութեամբ հրետակոծութիւններն ու հարւածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականութիւնը նւազել է։ ՀՀ ԶՈՒ ամբողջութեամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- աւելի վաղ ասել էր Շուշան Ստեփանեանը։

Ադրբեջանական կողմը յայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատւամիջոցներով տարածւել է արդէն 4 զինծառայողի մահւան մասին տեղեկութիւն։

Այսօր ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ յուլիսի 13-ի լոյս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագօտու հիւսիսարեւելեան հատւածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։